Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունում այս պահին մրցույթ է ընթանում. Թեկնածուների անունները գաղտնի է պահվում

Առողջապահության նախարարությունում այս պահին մրցույթ է ընթանում. Թեկնածուների անունները գաղտնի է պահվում

1302
0

ՀՀ Առողջապահության նախարարություն-ում այս պահին ընթանում է ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի մրցույթի է-ին փուլը:

Մրցույթին մասնակցելու համար դիմել է 7 թեկանծու: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը MedMedia-ի հետ զրույցում ասաց, որ չի նշի թեկնածուների անունները, քանի որ ըստ իրեն կարող է տվյալ անձինք չցանկանան, որ հրապարակվի իրենց անունները: Բաբախանյանը ասաց նաև որ տեղյակ չէ, թե 7 թեկնածուներից ովքեր են ներկայացել մրցույթին:

News.am-ի տեղեկություններով, թեկնածուներից մեկը նշված փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն, դեղագետ Աղավնի Գինոսյանը, մյուս թեկնածուն դեղագետ Վիլեն Գաբրիելյանն է, որը սոցիալական ցանցերում հայտնի է «Նավակ ճոճողը» անունով:

Լիլիթ Բաբախանյանը նաև նշեց, որ  մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հավակնորդները նախ կմասնակցեն գրավոր թեստի փուլին: Առաջադրանքները կատարելուց հետո՝ կանցնեն հարցազրույցի փուլը: 2-րդ փուլը հաղթահարած անձինք բանավոր կներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը:

Նշենք նաև, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Լևոն Մելիքյանը, ով նախարարի2019թ-ի մայիսի 6-ի  հրամանով նշանակվել էր կենտրոնի տնօրեն: Թե ինչ հանգամանքներով է աշխատանքից ազատվել հայտնի չէ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ