Գլխավոր էջ Նորություններ 2019 թվականի ընթացքում գրանցվել է թեժ գծով ստացված 351 զանգ

2019 թվականի ընթացքում գրանցվել է թեժ գծով ստացված 351 զանգ

699
0

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին ստացվող զանգերի մեջ գերակշռում են աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի ամենատարբեր խնդիրներին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ծառայությունը:

2019 թվականի ընթացքում գրանցվել է թեժ գծով ստացված 351 զանգ։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին (62 զանգ)՝ պայմանավորված ամռանը հանրային օբյեկտներում աղմուկի ավելացման, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու աղբի խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ աստիճանաբար ավելանում են հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերով զանգերը։

Հիշեցնենք, որ 2019-ին կատարված օրենսդրական փոփոխությամբ՝ 2021-ի հուլիսի 1-ից գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող բոլոր իրավական ակտերի, այդ թվում՝ կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի նկատմամբ նախատեսվում է իրականացնել վերահսկողություն, եւ որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվում ԱԱՏՄ-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ