Գլխավոր էջ Նորություններ Լեղաքարային հիվանդություն. ախտորոշումն ու բուժումը

Լեղաքարային հիվանդություն. ախտորոշումն ու բուժումը

3205
0

Լեղաքարային հիվանդությունը (cholelithiasis) բնութագրվում է լեղապարկում կամ ավելի հազվադեպ լեղածորաններում քարերի առաջացմամբ:

Հիվանդության հիմքում ընկած են նյութափոխանակության՝ առաջին հերթին լիպիդների, ինչպես նաև կալցիումի, բիլիռուբինի փոխանակության խանգարումները, իսկ քարերի առաջացումը այդ խանգարումների արդյունքն է:

Կլինիկական դրսեվորումներն են լեղապարկի պրոյեկցիայի (աջ թուլակողի) շրջանում ցավերը,  էպիգաստրալ (վերորովայնային) շրջանում ցավերը ենթաստամոքսա-լեղապարկային կետում ցավերը, ուսային գոտում ցավերը, թիակային անկյան կետում ցավերը, բերանի խոռոչում դառնության զգացողությունը, այրոցը, փսխումը, վքնածությունը:

Հետազոտություններ՝
1. Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա
2. Գաստրոսկոպիա, դուոդենոսկոպիա
3. Լաբորատոր քննություններ
4. Որովայնի խոռոչի օրգանների ՄՌՏ հետազոտություն

Բուժումը՝
Ժամանակակից բժշկության մեջ լեղաքարային հիվանդության ադեկվատ կոնսերվատիվ բուժում գոյություն չունի: Լեղաքարային հիվանդությունը ցուցում է վիրահատական բուժման՝ խոլեցիսէկտոմիաի (լեղապարկի հեռացում):
Լապորասկոպիկ խոլեցիստէկտամիան համարվում է «ոսկե ստանդարտ» մեթոդ:

Անհետաձգելի վիրահատական բուժումը լեղաքարային հիվանդությունների իրականցվում է այնպիսի բարդությունների դեպքում, ինչպիսիք են լեղապարկի էմպիէման, ընդհանուր լեղածորանի խցանումը՝ մեխանիկական դեղնուկի զարգացումով, լեղապարկի թափածակումը լեղային պերիտոնիտի առաջացումով, կամ լեղային խիթի հաճախակի և պահպանողական բուժմանը չենթարկվող նոպաների դեպքում:

Հոդվածը՝ բժիշկ Վահրամ խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ