Գլխավոր էջ Գլխավոր Եղվարդի ծննդատան փակման որոշման չեղարկումն ապտակ էր Առողջապահության նախարարությանը․ Գևորգ Գրիգորյան

Եղվարդի ծննդատան փակման որոշման չեղարկումն ապտակ էր Առողջապահության նախարարությանը․ Գևորգ Գրիգորյան

602
0

Ծննդատների փակման որոշումն անհիմն է, քանի որ նախարարի տված պարզաբանումների մեջ որևէ խելամիտ հիմք չկա՝ ի՞նչու ծնունդների քանակը սահմանվեց 150, այլ ոչ՝  130 կամ 80։

Ծննդատների փակման և քաղաքական հետապնդումների մասին tert.am-ի հետ զրույցում խոսեց բժիշկ, ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Առողջապահության նախարարությունը ծնունդների քանակի որոշումը բացատրում է միջազգային փորձի օրինակով՝ 300 ծնունդ։ Եվ հասկանալով, որ միջազգային փորձը մեզ մոտ ներդնելու պարագայում  մարզային որևէ ծննդատուն չի կարող բավարարել, որոշել են կիսել․ ի՞նչու կիսել, այլ ոչ թե մեկ քառորդ անել, որևէ հիմնավորում չկա դրան։ Ծննդատների փակման որոշումն ինձ համար ինքնիրավչություն է»,- պարզաբանում է առողջապահության կազմակերպիչը։

Գևորգ Գրիգորյանը նաև անդրադարձավ  վերջերս առավել ակտիվ քննարկման արժանացած Եղվարդի ծննդատան փակման որոշման չեղարկմանը՝ այս իրողությունը համարելով խայտառակություն Առողջապահության նախարարության համար։

«Եթե փորձենք իրավական որակում տալ, ապա կասենք, որ Կոտայքի մարզպետը կարողացել է հիմնավորել, թե ինչու չի կարելի փակել այդ ծննդատունը։ Եթե տանք ավելի սուր հիմնավորում, ապա կասենք, որ դա ապտակ էր առողջապահության նախարարությանը։ Եթե մշակված է քաղաքականություն, ապա համայնքապետարանները պարտավոր են այդ քաղաքականությանը հետևել։ Եվ եթե համայնքապետարանը հրաժարվում է դա կատարել, նշանակում է առողջապահության նախարարը կոմպետենտ չէ իր տեղում և պետք է հրաժարական տա»,- եզրափակեց առողջապահության կազմակերպիչը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ