Գլխավոր էջ Նորություններ ԱԺ-ում կողմ են նորածինների սեռը ծննդյան վկայականում նշելուն

ԱԺ-ում կողմ են նորածինների սեռը ծննդյան վկայականում նշելուն

535
0

Ազգային ժողով ներկայացված նախագծերից մեկով սահմանվում է, որ նորածին երեխայի սեռը պետք է գրանցվի նրա ծննդյան վկայականում։ Դրանից բացի՝ կարող է նշվել նաև ազգությունը, եթե ծնողները համաձայն են։ Խորհրդարանի քննարկումներից կարելի է եզրակացնել, որ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին կողմ են նաև մյուս խմբակցությունները։

ԼՀԿ խմբակցության անունից պատգամավոր Արմեն Եղիազարյանը բացատրեց, որ սա արվում է այն բանի համար, որ մարդիկ իրենց երեխաների ծննդյան վկայականների թարգմանության ժամանակ խնդիրներ չունենան։ Նրա խոսքերով՝ արտասահմանում սեռի դաշտ ներառված է ծննդյան վկայականներում, իսկ թարգմանության դեպքում բարդություններ են լինում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ