Գլխավոր էջ Գլխավոր Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին 4 օր հետո հիվանդանոցում մահացել է

Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին 4 օր հետո հիվանդանոցում մահացել է

513
0
Medical drip in hospital corridor, concept of treatment

Դեռեւս հունվարի 14-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին հիվանդանոցում մահացել է:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի և Միկոյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունվարի 20-ին, ժամը 2-ին, հիվանդանոցից Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած 66-ամյա Գարիկ Վարդանյանը մահացել է:

Քննությունը շարունակվում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ