Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ես եմ ու չեմ ուզում գնամ Ա հիվանդանոցը բուժման, բա չլինի գոնե...

Ես եմ ու չեմ ուզում գնամ Ա հիվանդանոցը բուժման, բա չլինի գոնե Բ տարբերակ

1432
0

«Սա արդեն ավելի լուրջ. Առաջին՝ Նախարարը հայտարարում է մարզում ծննդատների համատեղումը Ավստրիական հիվանդանոցում, ՇՄ մարզպետը նախարարության պատասխանն է կարդում տվյալ հիվանդանոցի ստուգումների վերաբերյալ, հասկանում ես որ մարզպետը ավելի շատ է հասկանում բժշկությունից։ Երկրոդ՝ նախարարը հայտարարում է որ հիվանդանոցային բուժումը պետք է կենտրոնացվի մեկ կենտրոնում և այն մրցունակության կարիք չունի, և եթե նա լիներ Թամանյանը ապա Երևանում մեկ հիվանդանոց կկառուցեր։ Այս կյանքում եթե ինչ որ տեղ չլինի մրցունակություն, ուրեմն չի լինի զարգացում։ Ես, օրինակ, Գյումրիում կուզենամ, որ լիներ երկրորդ մարզային հիվանդանոցը և երկրորդ մանկական հիվանդանոցը։

 Այ քեզի բան, ես եմ ու չեմ ուզում գնամ Ա հիվանդանոցը բուժման, բա չլինի գոնե Բ տարբերակ: Հիմա այս ամենը ուր է գնում՝ պետական շատ քիչ հիվանդանոց, սեփական հիվանդանոցներին նոր թափ, ծայրամասերում անմարդաբնակ դատարկություն, աշխատատեղերի կրճատում ըստ երևույթին և երևի նորից փնտրել աշխատանք դրսում՝ ՀՀ-ից դուրս, որովհետև էլի անաշխատանք են մնալու այն բժիշկները, որոնք ի վիճակի չեն լինելու հիվանդանոց կառուցելու և հագեցնելու սարքավորումներով։ Իսկ հնարավոր չէ՝ ուղղակի հասկանալ խնդիրները և համատեղ լուծում գտնել, ոչ թէ ամպուտացնել ախտահարված ծայրամասը»:

Գրառումը՝ Միքայել Մկրտչյանի ֆեյսբության էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ