Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Համընկան առողջապահության նախարարի ու «Նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչների շահերը

Համընկան առողջապահության նախարարի ու «Նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչների շահերը

2027
0

« Ինչպես խոստացել էի, երկուշաբթի օրը պետք է հրապարակեի ունեցածս տեղեկատվությունը, որը առընչվում է Գյումրու «Ավստրիական հիվանդանոցի» տնօրենի ընտրությունների հետ:
Հենց սկզբից ասեմ, որ թե  նախկին և թե նորանշանակ տնօրեններին անձնապես չեմ ճանաչում, թե մասնագիտական և թե անձնական տեսանկյունից, ուստի կոմպետենտության առումով չեմ կարող մեկնաբանել իրենց գործունեությունը:
Այսպիսով, մենք տեսանք, որ հիվանդանոցի տնօրենների մրցույթին մասնակից 2 թեկնածուներից նշանակվեց «նորը», ով հանդիսանում է Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի որդին, իսկ «հինը» ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի մեղադրի Շիրակի մարզպետին կողմնակալ վերաբերմունքի մեջ և պնդի, որ առկա է շահերի բախում:

Մարզպետն էլ փորձեց արդարանալ, որ գործել է օրենքի սահմաններում… Այս ամենը պատմության երևացող մասն է, իսկ չերևացողը այն է, որ սա ուղղակի հիշեցնում է սովորական «բարտերային» գործարք ու մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է: Քչերն են տեղեկացված, որ առողջապահության նախարարի զարմուհին մոտ 8-9 ամիս առաջ փորձաշրջանի նախապայմանով, իսկ սեպտեմբերից արդեն մշտական նշանակվեց Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի խորհրդական (կարող է օգնական), ինչի դիմաց, ըստ իմ ունեցած տեղեկատվության, առողջապահության նախարարը խոստացել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը և այս «բարտերը» պայմանավորված էր դեռ ամիսներ առաջ

Տարօրինա՞կ չէր, որ «կոռուպցիայի դեմ պայքարող» առողջապահության նախարարը տեսախցիկների առջև հնչեցնում է «հին» տնօրենի անունը… նման անզգուշություն նա չէր թույլ տա, սակայն նախապես իմանալով ընտրությունների արդյունքները և նշելով չնշանակված թեքնածուի անունը, նա ոչ միայն կարողացավ պողոսների աչքերում իր վրայից գցել պատասխանատվությունը և ցրել կասկածները, այլ նաև կարողացավ «կռիվ գցել» մարզում…
Այստեղ ոչ թե հատվեցին տնօրենների շահերը, այլ համընկան առողջապահության նախարարի ու «նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչների (ամենաբարձր մակարդակով) շահերը, իսկ «հին» տնօրենին ուղղակի «զոհեցին»…

Հ.Գ. PRADOվինուտիի սև փողը չի պակասի` ոնց մուծվում էին, այդպես էլ մուծվելու են: Մեջտեղում «քյար» մնաց սկսած «շնորհակալությունների» ֆլեշմոբը…

Հ.Հ.Գ. նման «փորձություններ» և «խառը» պատմություններ դեռ շատ տնօրենների են սպասվում… պահեք ձեր դեմքը, քանի որ պաշտոնը մշտական չէ»։

Գրառումը Գևորգ Գրիգորյանի Facebook-ի էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ