Գլխավոր էջ Նորություններ Ցանկացած ծննդաբերության ժամանակ 15% ռիսկ կա. Պավել Մազմանյան

Ցանկացած ծննդաբերության ժամանակ 15% ռիսկ կա. Պավել Մազմանյան

3107
0

Առողջապահության նախարարությունը ծննդատների աշխատանքներում փոփոխություններ է նախատեսել, որոնց համաձայն՝ 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատներն այլևս չեն ֆինանսավորվի: Այս թեմայի շուրջ Հանրային ռադիոյի եթերում խոսել է  ԱՆ նեոնատալոգիայի գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ-ի նորածնային բաժնի ղեկավար Պավել Մազմանյանը:

Նրա խոսքերով՝ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ առողջապահական համակարգերը պետք է գնան դեպի կենտրոնացում, խոշորացում: Նման միտումը կոչվում է տարածաշրջայնացում:

«Եթե ուշադրություն դարձնենք հաշվետվության անցած և այս տարվա թվերին, ապա կնկատենք, որ ժողովուրդն ինքն է նախընտրում մեծ ծննդատներ: Բոլոր կանայք, որոնք խնդիրներ ունեն կամ ռիսկային խմբի մեջ են, իրենք են նախընտրում սարքավորումներով ապահովված ծննդատներ: Եվ պետք է նշեմ,որ   ցանկացած ծննդաբերության ժամանակ 15% ռիսկ կա»,- նշեց Պավել Մազմանյանը:

Նա նաև անդրադարձավ այն ծննդատներին, որոնք շաբաթական ընդամենը երկու ծնունդ են ունենում, ասելով՝ եթե մասնագետը ամբողջ ամիս պարապ մնա, ապա նրա մասնագիտական հմտությունները առաջխաղացում չեն ունենան, ընդհակառակը՝ ետ կգնան:

Իսկ այն հարցին, թե ինչպես վարվեն այն մարդիկ, ովքեր սոցիալական խանր վիճակում են և չեն կարող տրանսպորտով անցնել 20-25 կիլոմետր, Պավել Մազմանյանը պատասխանեց.

«Ծննդաբերությունը անսպասելի իրադարձություն չէ: Ծննդաբերության համար մարդիկ պատրաստվում են շուրջ 9 ամիս, և 9 ամսվա ընթացքում մարդ պետք է մտածի՝ ինչ է անելու, ոնց է անելու: Անգամ պետք է մտածի՝ ինչպես է փամփերս գնելու երեխայի համար կամ ինչպես է հասնելու ծննդատուն: Սրանք այնպիսի հարցեր են, որ վերջին պահին՝ ծննդաբերության պահին, չպետք է քննարկվեն. դրանց նախապես պետք է պատրաստ լինեն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ