Գլխավոր էջ Գլխավոր Շարունակեք ձեր հագուստով, մեքենաներով և պարգևավճարներով զբաղվել, առողջապահության համակարգը հանգիստ թողեք

Շարունակեք ձեր հագուստով, մեքենաներով և պարգևավճարներով զբաղվել, առողջապահության համակարգը հանգիստ թողեք

1653
0

«Գումարները փոշիացվում են մարզային տարբեր փոքր հիվանդանոցներում: Այդ գումարներ, որոնք տալիս ենք շենքի պահպանման կամ պատերի տաքացման համար, կգնան գործիք գնելուն»: Սա մեջբերում է երեկվա ասուլիսից:

Երեկոյան լսում էի Ազգային Առողջապահական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, մանկաբարձ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հարցազրույցը, որը «live»- ով տարածում էր ամենայն հայոց աթեիստ, գարդասիլասեր նախարարը: Գիտեք շատ հետաքրքիր է ինչի՞ դիմաց է այդ բժիշկը նման ձևով մեկնաբանում խնդիրը:

Չնայած մեկնաբանությունների մեջ չկային ոչ մի փաստարկ և ոչ մի հիմնական ապացույց: Պարոն Համբարձումյանը ասում է, որ հղիների մոտ բարդացած դեպքերում կարող է 5 րոպեում անդառնալի ելք գրանցվել և որ այդ փոքրիկ կենտրոններում մինչև մտածեն հետազոտեն, մինչև մտածեն որ մի բան լինի կտանեն մեկ այլ հիվանդանոց, կանցնի թանկագին ժամանակ: Եվ դրա փոխարեն առաջարկում է միանգամից դիմել այդ մեծ հիվանդանոցները:

Միևնույն ժամանակ նաև շեշտում է, որ փոքր այդ բժշկական ամբուլատորիաներից մինչև մեծ հիվանդանոցներ հեռավորությունը շատ չէ`25-30 կմ: Հիմա հարց՝  25-30 կմ. միջգյուղային ճանապարհներով ի՞նչ ժամանակում կարելի է հասնել:Ասում է, թե լինում են ծանր դեպքեր `արյունահոսություն, պրեէկլամսիա, պտղի սխալ դիրք և այլ դեպքերը, որոնց ժամանակ ,այսպես թե այնպես հղիները գնում են Երևան:

Բա եթե գնում են Երևան, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Նրա խոսքերով`խնդիրը դեռ տասնյակ տարիներ առաջ պետք է լուծված լիներ, և կարիք չկա ամեն 10 կմ.- ի վրա նոր կենտրոններ կառուցել: Իսկ ու՞ր էիք այդ տասնյակ տարիների ընթացքում և այդ մասին չէիք խոսում, իսկ ո՞վ է ասում նորը կառուցել: Ինչու՞ եք հիմա խոսում: Կամ մեջբերել միջազգային փորձը և հաշվի չառնել տարածաշրջանը, բնակչության թիվը, ցածր աշխատավարձը ,աղքատությունը, դա առնվազն ապակողմնորոշում է:

Համեմատել, որ Ֆրանսիայում փոքր կրպակ փակելուց մարդիկ դուրս են գալիս դեմոնստրացիոն բողոքների և Հայաստանում նորմալ է, որ բնակչությունը բողոքում է, որ «դադարեցնում» են մանկաբարձական ծառայության գործունեությունը որոշ համայնքներում ,սա նույնպես անընդունելի է: Իսկ հարցազրույցի ամենահետաքրքիր պահը, դա էլի վերաբերվում էր 150 ծննդկանի հաշվարկին: Եվ լրագրողի հարցին, թե այդ թիվը ի՞նչ հաշվարկներով է արված և արդյո՞ք միջինացված է, պատասխանում է, որ կոնստրուկտիվ թիվ է և որ պետք է լիներ 200-300 ծննդկանի հաշվարկ: Ավելացնելով , որ շատ եվրոպական երկրներում այդպես են հաշվում:

Եվ դեռ ավելացնում է, որ բողոքները առաջացել են հանրային գերագույն շահից: Այո հանրային շահից է, և այսօր գաղտնի որոշումներ կայացնելուց առաջ հանրային քննարկումներ չեն եղել: Այնպես, որ հարգելի Համբարձումյան և պարոն «PR» նախարար համոզիչ չէր ձեր ասուլիսը և հանրությունը պայքարելու է: Եվ վերջում խորհուրդ կտամ PR -ով տարված մարդուն ավելի համոզիչ պատասխաններ տալ և ցույց տալ 150 թվի հաշվարկը: Եվ իվերջո պետություն և պետականություն ունենալու համար այդքան էլ կարևոր չէ զուտ չոր թվային հաշվարկները: Բացատրեմ ինչու՞:

Տվյալ տարածաշրջաններում բնակչությունը պահելու համար անհրաժեշտ է պահպանել և ստեղծել կենսական նշանակության ինֆրաստրուկտուրաներ, որից կախված է բնակչության հարմարավետությունը, ապրելու որակը և մակարդակը: Հակառակ դեպքում մարդիկ կգնան և կապրեն ավելի հարմարավետ վայրերում և կունենանք դատարկված գյուղեր և համայնքներ: Իսկ սահմանամերձ գոտիներում դա անթույլատրելի է:

Հ. Գ. Շարունակեք ձեր հագուստով, մեքենաներով և պարգևավճարներով զբաղվել, առողջապահության համակարգը հանգիստ թողեք»:

Image may contain: 1 person, text

Գրառումը Նունե Ներսիսյանի Facebook-ի էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ