Գլխավոր էջ Նորություններ Զառ գյուղի պայթյունի հետևանքով տուժածներ կան

Զառ գյուղի պայթյունի հետևանքով տուժածներ կան

657
0

Հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, որի նախնական պատճառը գազի արտահոսքն է: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:

Զառ գյուղի գյուղապետ  Լևոն Խաչատրյանի խոսքերով՝ առաջինն օգնության են հասել հարևանները: Նրանց շնորհիվ կարողացել են դուրս հանել փլատակներից  Գրիշա և Քնար Հայրապետյաններին: Տան բնակիչների փրկությունը եղել է այն պատը՝  պայթյունի հետևանքով միակ ակնյունը, որ չի փլուզվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները  հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մի քանի ժամ անց ամուսինը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ