Գլխավոր էջ Նորություններ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում տնօրենի մրցույթ է անցկացվել

Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում տնօրենի մրցույթ է անցկացվել

469
0

Շիրակի մարզի բուժհաստատություններում շարունակվում են տնօրենների թափուր տեղերի համալրման մրցույթները: Անցկացվել է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենի ընտրության մրցույթը, որին մասնակցող միակ թեկնածուն եղել է բուժհաստատության 15 տարվա տնօրեն Վալերիկ Շիրինյանը: Նա մրցութային 3 փուլերն էլ հաղթահարել է:

Մարզպետարանի մրցութային հանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով նրան հաղթող է ճանաչել մրցույթում: Մրցույթն հաղթած թեկնածուն տնօրեն կնշանակվի Շիրակի մարզպետի որոշմամբ՝ եռօրյա ժամկետում:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ