Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության սպանդ. հերթն աղեհանքինն է

Առողջապահության սպանդ. հերթն աղեհանքինն է

1339
0

« ՀՀ ԱՆ-ն դադարեցրել է նաև Աղի հանքի Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը։Հիմա սպասենք նախարարության արձագանքին: Վստահ եմ նորից նույն մեկնաբանությունը` չի փակվում, ուղղակի առողջապհության նախարարությունը տվյալ կենտրոնից ծառայություններ չի գնում: Փաստորեն ԱՆ -ն այս օրերին առևտրի մեջ է բժշական կենտրոնների հետ:

Տպավորություն է ստեղծվում, որ նախարարը ինչ որ մարկետ առևտրի է գնացել`ապրանք գնելու: Հասկանալի չէ, թե ինչու մինչ այժմ, այդ «ապրանքը» սպառողին պետք էր, հիմա`ոչ: Լավ ասենք ծննդատների դեպքում կարողանում եք շաղարկել «ապրանքի» վտանգավորությունը, բա էս դեպքում ի՞նչն է պատճառը:

Հա ե՞րևի աղի շատ քանակը ախորժակ է փակում: Իսկ միգուցե այստեղ նույնպես չկան մասնագետներ, միգուցե չկան սանիտարահիգենիկ պայմաններ, կամ երևի թե դեռ «ապրանքի» ինքնարժեքը հաշվարկված չէ: Ու այդքան տեղական արտադրության սպառման մասին խոսելուց հետո, սպառում ենք միայն անհայտ բաղադրության`թունավոր, արտասահմանյան ապրանքանիշ`գարդասիլը: Բա հետո՞,  մինչև ե՞րբ: Միևնույնն է հետ նահանջ չի լինելու և պայքարելու ենք`մինչև ժողովրդի պահանջը կատարվի: Չմոռանաք `դուք եկել եք ժողովրդի պահանջով և այդ զամբյուղը ձեզ հետ կվերադարձնի հենց այդ ժողովուրդը»:

Գրառումը կարդացեք նաև Նունե Ներսիսյանի ֆեյսբուքի էջում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ