Գլխավոր էջ Գլխավոր Բոլոր հիվանդանոցները չէ, որ ֆինանսավորվել են համաչափ. Գևորգ Գրիգորյան

Բոլոր հիվանդանոցները չէ, որ ֆինանսավորվել են համաչափ. Գևորգ Գրիգորյան

756
0

Ծննդատների հետագա գործունեությունը կախված է մարզպետների քաղաքական կամքից, եթե դա դիտարկենք իրավական տեսանկյունից: Հակառակ դեպքում, եթե բողոքի ալիք բարձրանա բնակչության կողմից՝ ճանապարհ փակեն և այլն, ապա չեմ կարծում, որ բողոքի ալիքի հիման վրա իշխանության եկած քաղաքական ուժը բարոյական իրավունք ունի չլսել նույն բողոքի ալիքը: Այս մասին  մարզային ծննդատների փակման խնդրի շուրջ ADTV-ի եթերում խոսել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝  Առողջապահության նախարարության նախաձեռնած օպտիմիզացիայի ծրագիրը միանշանակ իրավունք ունի գոյություն ունենալ և որ արդյունավետ կառավարումը ենթադրում է որոշակի չափով օպտիմիզացիա, որը պետք է բխի ոչ միայն ֆինանսական նպատակահարմարությունից, այլ նաև սոցիալական կոմպոնենտից, երկրի առանձնահատկություններից, բնակչության վիճակից և այլն:

«Նախարարը իր պարզաբանման մեջ նշել է, որ առողջապահական ոլորտում մրցակցությունն այդքան էլ լավ չէ: Այսինքն մրցակցային զարգացումը,  մրցակցությունը, որը հիմնական կատալիզատորն է զարգացման ոլորտի պետք է սահմանափակվի: Այդ մրցակցության բացակայության դեպքում մենք ունենալու ենք ոլորտի ճահճացում, ճահճացում ծննդատներում և ճահճացում մնացած ծառայություններում »,- նշեց ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Զրույց ընթացքում Գևորգ Գրիգորյանը  անդրադարձավ նաև հիվանդանոցների ֆինանսավորմանը՝ նշելով, որ այդ փաստին պետք է վերապահորեն մոտենալ.

« Բոլոր հիվանդանոցները չեն, որ ֆինանսավորվել են համաչափ: Այդ մասին վկայում է այն փաստը, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը հինգ անգամ մեծացել է, իսկ նման այլ ծառայություններ մատուցող հիմնարկի պետպատվերը նույն չափով  չի մեծացել: Սա արդեն իսկ խոսում է կոռուպցիոն ռիսկերի և ոչ համաչափ ֆինանսավորման մասին»,- մանրամասնում է առողջապահության կազմակերպիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ