Գլխավոր էջ Գլխավոր «Մասնագետն ո՞վ է, որ կարծիք հարցնեն․ հիմիկվա իշխանավորներն ամենափայլուն գիտակներն են»․ Շիրակի...

«Մասնագետն ո՞վ է, որ կարծիք հարցնեն․ հիմիկվա իշխանավորներն ամենափայլուն գիտակներն են»․ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

770
0

Aravot.am-ը Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից կարծիք հարցրեց Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը փակելու մասին։ Հիշեցնենք, որ Մարալիկից բացի այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում հանրապետության տարբեր տեղանքներում ՝ Եղվարդում, Աչաջուրում, որոնց բնակիչները պահանջում են չփակել իրենց ծննդատները։ Ծննդատներ փակելու թեման դարձել է ամենաքննարկվողը։

Ֆելիքս Գրիգորյանն ասաց․ «Դուք առաջին մարդն եք, որ ասում եք՝ որպես մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ կատարվող իրադարձությունների շուրջ, այսօրվա մեր նախարարության, մարզային ղեկավարների կողմից մասնագետների հետ զրուցելը, կարծիք հարցնելը, խորհրդակցելը վերացել է, բոլորը դարձել են ինքնիշխան, ամեն ինչ գիտեցող։

Ինձանից ոչ մեկը կարծիք չի հարցրել ո՛չ Մարալիկի ծննդատան, ո՛չ Գյումրիի, ո՛չ էլ Ավստրիական հիվանդանոցի բաժանմունքի հետ կապված։ Մասնագետի կարծիքը հիմիկվա իշխանավորների համար ոչ մի նշանակություն չունի։ Իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչի ամենափայլուն գիտակն են և մեր խորհուրդների կարիքը չունեն։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ