Գլխավոր էջ Նորություններ Երևանի 3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Երևանի 3-րդ մակարդակի ծննդօգնության կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

940
0

Մայրական և պերինատալ մահացության  ու հիվանդացության ցուցանիշների նվազեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև  մանկաբարձական տարածված ախտաբանությունների ու բարդությունների վարման ուղեցույցների շարունակական ուսուցման նպատակով` ՀՀ մայրաքաղաքի 3-րդ մակարդակի ծննդօգնության 6 բժշկական կազմակերպությունները, առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի No 3100 — Ա հրամանով, կցվել են մարզային ծննդօգնության հիմնարկներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Արդեն իսկ կազմվել է գիտելիքների  շարունակական բարձրացմանն ուղղված սեմինարների  ու քննարկումների, արտագնա  այցելությունների ու հանդիպումների ժամանակացույց:

Միաժամանակ, առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» համապատաասխան ամբիոնը կազմակերպելու է մարզային այցեր` ուղղված բուժաշխատողների գիտելիքների, հմտությունների և ուսուցման գործընթացի կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ