Գլխավոր էջ Նորություններ Հիվանդանոց տեղափոխված երեխաների մոտ առկա է դրական դինամիկա, նրանց կյանքին վտանգ չի...

Հիվանդանոց տեղափոխված երեխաների մոտ առկա է դրական դինամիկա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

882
0

Հունվարի 13-ին և 14-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երկու երեխաների վիճակը կայուն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԲԿ մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը:

Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով կենտրոն տեղափոխված երեխայի դեպքում դրական դինամիկա կա: Նա երեկ վիրահատվել է, այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք:

2-րդ երեխայի մոտ եւս, որը շտապօգնության մեքենայով ԲԿ էր տեղափոխվել Երեւանի կենտրոնից, առկա է դրական դինամիկա: Նա արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք:

Ինչպես հավելեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարը, նրանց երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, Տավուշի մարզից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել վրաերթի հետեւանքով տուժած 7-ամյա երեխա: Տղայի մոտ ախտորոշվել էին համակցված եւ գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի եւ հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ:

Հունվարի 14-ին կենտրոն էր տեղափոխվել նաեւ 17-ամյա մի տղա, որը վրաերթի էր ենթարկվել Երեւանում: Նրա մոտ ախտորոշվել էր ձախ բազկոսկրի վիրաբուժական վզիկի փակ կոտրվածք՝ տեղաշարժով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ