Գլխավոր էջ Նորություններ Կփակվեն նաև Արագած, Արտենի, Ծաղկահովիտ և Արծվաբերդ համայնքների ծննդատները, որոնք ավելի քան...

Կփակվեն նաև Արագած, Արտենի, Ծաղկահովիտ և Արծվաբերդ համայնքների ծննդատները, որոնք ավելի քան 30 գյուղ են սպասարկում

1082
0

Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փակել ոչ միայն Մարալիկի ծննդատունը, այլև Արագածոտնի մարզի Արագած, Արտենի, Ծաղկահովիտ համայնքների և Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ծննդատները:

Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ իր կարծիքով՝ ծննդատունը փակելու որոշումը հիմնավոր չէ, որոշ հանգամանքներ հաշվի չեն առնվել:

«Համայնքում բնակլիմայական պայմանները շատ վատն են: Խնդրել ենք մեր համայնքի ծննդատունը բացառության կարգով չփակել: Սպասարկում ենք 22 գյուղ, որոնցում հաճախ ճանապարհները փակ լինելու խնդիր է լինում, դեպք է եղել, որ ծննդկանի տեղափոխումը ԱԻՆ-ի օգնությամբ է կատարվել: Փակելու դեպքում մի օր փորձանք կլինի»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ նախարարությունից դիմումի պատասխանը հավանաբար կստացվի մինչև այս շաբաթվա ավարտը:

Նրա խոսքով՝ ծննդատանը տարեկան միջինում 60 ծնունդ է լինում: Ըստ Հակոբյանի՝ համաձայն են, որ ծնունդների թիվը մեծ չէ, բայց Ծաղկահովիտի դեպքում փակման որոշումն էլ ճիշտ չեն համարում:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ