Գլխավոր էջ Գլխավոր «Չեմ ուզի՝ կինս ճղած լինոլեումի վրա ծննդաբերի». եղվարդցիների եւ մարզպետարանի աշխատակցի միջև...

«Չեմ ուզի՝ կինս ճղած լինոլեումի վրա ծննդաբերի». եղվարդցիների եւ մարզպետարանի աշխատակցի միջև տեղի է ունեցել քննարկում

893
0

ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի եւ 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են:

Եղվարդի ծննդատունը նույնպես փակվող ծննդատների թվին է պատկանում: Այդ պատճառով էլ  հիվանդանոցի բուժաշխատողները եւ եղվարդցիները երեկվանից  բողոքի ակցիա են  իրականացնում։

Դեռ երեկ լրագրողների հետ զրույցում ծննդատան աշխատակիցներից մեկը պատմել էր, որ ծննդատունը մեկ տարի է, ինչ սկսել է աշխատել, եւ, որ 14 թվով է պակաս նախարարության սահմանած թվից։ Ըստ եղվարդցիների՝ ծննդատունը սպասարկում է 18 համայնքի։

Արդեն այսօր՝ հունվարի 14-ին,Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի ծննդատան դիմաց Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի եւ Եղվարդի բնակիչների միջեւ տեղի ունեցավ  քննարկում:

Քննարկմանը մարզպետարանի աշխատակիցը հայտնեց, որ  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն  Կառավարությունում հանդիպել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որտեղ քննարկվել է  Եղվարդի ծննդատան փակման հարցը։

«Քանի որ դեռ չունենք պաշտոնական հաղորդագրություն, եկեք սպասենք մինչեւ օրվա վերջ։ Կոտայքի մարզպետարանը նախարարությանն ասել է, որ մարզի Առողջապահության վարչության կողմից ամեն օրվա հսկողություն կլինի, որ այդ ծննդատանը աշխատանքները կիրականացվեն մաքսիմալ լավ կազմակերպված։ Եղվարդի ծննդատան փակումը չի կարելի դնել Մարալիկի կա Աչաջուրի ծննդատների փակման նույն հարթության վրա»,- ասաց մարզպետարանի աշխատակիցը։

Նա նաև նշեց, որ ծննդատան աշխատակիցներից ոչ ոք դեռ չի ծանուցվել՝ աշխատանքի ազատման վերարբերյալ. «Աշխատողներից ոչ մեկ չի ստացել ծանուցում, որ ծննդատունը փակվում է եւ ինքը կորցնում է աշխատանքը։ Պաշտոնական հայտարարությունը ծննդատան աշխատակիցներին արվում է տնօրենի կողմից։ Ձեզ հետ հավասար մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ չփակվի»։

Եղվարդցիներից մեկն ասաց, որ իրենք ուզում են՝ ծննդատունը ֆինանսավորվի Առողջապահության նախարարության կողմից. «Մենք ուզում ենք, որ Եղվարդի հիվանդանոցին ներդրում արվի։ Չեմ ուզի, որ կինս ճղած լինոլիում վրա ծննդաբերի, ջուրը ես կանեստրով եմ բերում՝ կինս լվացվի»։

Այս ակցիայի ընթացքում հիվանդանոցի տնօրենը հանդիպել է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաև  Մարալիկում, նույն խնդրի պատճառով։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ