Գլխավոր էջ Նորություններ Փորկապություն. տեսակները, բուժումը

Փորկապություն. տեսակները, բուժումը

2271
0

Փորկապությունը նորմալ դեֆեկացիայի խանգարման համախտանիշ է, որն արտահայտվում է հազվական կղազատությամբ կամ աղիների դժվար դատարկմամբ: Կա առաջնային և երկրորդային փորկապություն:

Առաջնային փորկապության ժամանակ հիմքում այլ հիվանդություններ ընկած չեն: Երկրորդային փորկապության դեպքում այն պայմանավորված է այլ հիվանդությունով, և հիմնական հիվանդության բուժումով վերանում է նաև փորկապությունը:

Երկրորդային փորկապության հիմնական պատճառներն են էնդոկրին և մետաբոլիկ հիվանդությունները,  շաքարային դիաբետը, նևրոլոգիական հիվանդությունները, հոգեբանական վիճակները, կառուցվածքային խանգարումները, անալ ճաքը, ստրիկտուրան, թութքը, հաստ աղու ստրիկտուրաները, հաստ աղու բորբոքային հիվանդությունները, հաստ աղու ուռուցքները գրգռված աղու համախտանիշը և հղիությունը:

Երկրորդային փորկապության մյուս հիմնական պատճառները դեղորայքներն են, որոնք ընդունվում են այլ հիվանդությունների համար:

Հարկ է նշել, որ հաճախ փորկապությունը զարգանում է այն պատճառով, որ սննդի մեջ քիչ է օգտագործվում բջջանյութ պարունակող հում, կամ կիսաեփ բուսական սնունդ (ժամանակակից մարդու օրվա ռացիոնը կազմված է գերազանցապես ռաֆինացված սննդից), անկանոն ռեժիմով ապրող (այդ թվում սնվող) մարդկանց մոտ խանգարվում և բթանում է կղազատման ռեֆլեքսը, առօրյա լարվածությունն ու սթրեսները բերում են սիմպաթիկ համակարգի երկարատև դրդման և աղիների մոտորիկայի խանգարումների: Բոլոր այս պատճառների չեզոքացումը կարող է զգալիորեն լավացնել աղիների աշխատանքը:

Այս ընթացքում պետք է փնտրել կամ ժխտել տագնապահարույց նշանների առկայությունը, ինչպիսիք են` հեմոխեյզիան (հետանցքից արյունազատություն), կղանքում արյան առկայությունը, քաշի ավելի քան 4-5 կգ անկումը, անեմիան, վերջերս տեղի ունեցած աղիները գործելու սովորության փոփոխությունը, հաստ աղու քաղցկեղի կամ բորբոքային հիվանդությունների ընտանեկան անամնեզը: Սրանց հայտնաբերուման դեպքում պահանջվում է խնդրի ավելի ագրեսիվ քննություն, ներառելով էնդոսկոպիկ և ռադիոլոգիական հետազոտությունները: 50 տարեկանից բարձր հիվանդները նույնպես պահանջում են դիֆդիագնոստիկ հատուկ զգոնություն:

Փորկապության բուժումը կատարվում է մի քանի եղանակաով:  Այն կարող է լինել և՛ ոչ դեղորայքային բուժում և դեղորայքային:

Ոչ դեղորայքային բուժում է կղազատման ռեֆլեքսի մարզումը:
Կղազատման ռեֆլեքսը կիսով չափ պայմանական ռեֆլեքս է և այն հնարավոր է ձևավորել, երբ այն լինում է բթացած (սովորութային փորկապություն): Հարկավոր է տեղեկացնել պացիենտին, որ աղիները գործելու պահանջը առավելագույնս առաջանում է առավոտյան արթնանալուց հետո և սննդընդունումից հետո 30 րոպեների ընթացքում, և այդ ընթացքում պետք է անպայման բաց չթողնել առաջացած պահանջը բավարարելու հնարավորությունը:

Դիետիկ մոդիֆիկացիան նույնպես ոչ դեղորայքային բուժում է:
Կարևոր է բջջանյութով հարուստ սննդի օգտագործումը (կամ բջջանյութի ավելացում օրական 25-30 գրամ): Որպեսզի բջջանյութի ավելացումը չհանգեցնի վքնածության (հանդիսանում է բջջանյութի օգտագործման հիմնական կողմնակի ազդեցությունը) հարկավոր է բջջանյութի հավելումը սկսել ցածր դեղաչափերից և այն ավելացնել օրական 5 գրամով: Բջջանյութով հարուստ են հատկապես բանջարեղենը, չրերը, ցորենի թեփը
Հեղուկների ավելացում: Հեղուկների և ջրալի ճաշերի սահմանափակ օգտագործումը հատկապես շոգ եղանակին կարող է զգալի խորացնել փորկապությունը: Հեղուկների օրական չափաբաժինը պետք է հասցնել առնվազն 1,5-2 լիտրի:
Ֆիզիկական ակտիվության բարձրացումը նույնպես կարող է լինել օգտակար, եթե հիվանդն անամնեզում նշում է թերշարժություն:

Դեղորայքային բուժման դեպքում կան մարսողական համակարգի այլ հիվանդություններ, օրինակ լեղուղիների դիսկինեզիա, ոչ քարային խրոնիկ խոլեցիստիտ( լեղապարկի բորբոքում) , ստամոքսի և 12 մատնյա աղու բորբոքային կամ խոցային հիվանդություններ և այլն։

 

Գրառումը բժիշկ Շուշան Միրիջանյանի ֆեյսբության էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ