Գլխավոր էջ Գլխավոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 20 տարվա բժշկի մասնագիտական որակներին համապատասխան հաստիք չկա,...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 20 տարվա բժշկի մասնագիտական որակներին համապատասխան հաստիք չկա, իսկ եղբոր լռության դիմաց կա

14353
0

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռոդիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արման Գրիգորյանը աշխատանքից ազատվել է։ Ըստ բուժկետրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի կենտրոնը գնում է հաստիքների օպտիմալացման, կրճատվել է նաև Ռադիոլոիգիայի բաժանմունքի ղեկավարի հաստիքը: Արման Գրիգորյանը այս առիթով կատարել էր ֆեյսբուքյան գրառում, որում նշել էր, որ իր համար անհասկանալի պայմաններում է կատարվել հաստիքի լուծարումը. «Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերևս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավել, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար և բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։ Հպարտությամբ ու արժանապատիվ 10 տարի ղեկավարել եմ Հայաստանի Հանրապետության պետական ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքը, հանդիսանալով բաժանմունքի միակ մասնագետը՝ ով ունի գիտական աստիճան։ Եվ այսօր, որոշ մարդիկ որոշեցին, որ իմ զբաղեցրած հաստիքը, ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի, ավելորդ է և պետք է կրճատվի»։ Հիշեցնենք, որ, համաձայն աշխատանքային օրենսգրքի, հաստիքի կրճատման պարագայում, բուժկենտրոնը պետք է այլ հաստիքներ առաջարկի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին: Հարցին, թե ինչ հաստիք է առաջարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը 20 տարի կենտրոնում աշխատած բժշկին, Ծովիանար Խաչատրյանը պատասխանեց, որ Արման Գրիգորյանի մասնագիտական որակներին համապատասխան հաստիք չունեն: Ըստ Արման Գրիգորյանի գրառման 2018թ-ից սկսած կետորնում աշխատակիցները բաժանված են եղել «սևերի» և «սպիտակների»: «2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» և «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սևեր» և «սպիտակներ» »: Որոշումը գիտական կոչումով բժշկի համար անսպասելի չէր, « սև» լինելու մասին նրան դեռ վաղուց էին հիշեցրել: «Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում և կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երևույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաև բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում, իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել: Եվ վերջում ամենակարևորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ, դա իմ կոչումն է և առաքելությունը, ասեմ ավելին մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ և շարունակելու եմ իմ աշխատանքը՝արժանապատիվ ու հպարտ»։ Այս խոսքերը և դատողությունները, մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը չմեկնաբանեց, ասաց, որ բուժկենտրոնում նման բաժանումներ չկան, և սա Արման Գրիգորյանի մտքերն են, որոնք ինքը չի մեկնաբանում: Հիշեցնենք, որ Արման Գրիգորյանի կրտսեր եղբայրը հանդիսանում է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը, ով հաճախ է քննադատում ներկայիս Առողջապահության նախարարի ու նախարարության աշխատելաոճը: Վեր է հանում այն թերությունները, որոնք ըստ իրեն առկա են նախարարության ներկայացրած նախագծերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ