Գլխավոր էջ Գլխավոր Ո՞րն է Գևորգ Սիմոնյանի հաղթաթուղթը, ինչպե՞ս է նա ազդում Արսեն Թորոսյանի որոշումների...

Ո՞րն է Գևորգ Սիմոնյանի հաղթաթուղթը, ինչպե՞ս է նա ազդում Արսեն Թորոսյանի որոշումների վրա

22700
0

Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուց հետո նրա մտերիմները միանգամից պաշտոններ ստացան: Մասնավորապես քննարկումների թիրախում հայտնվեց 28-ամյա Գևորգ Սիմոնյանը, ով իշխանափոխությունից հետո հասցրել է հարուստ աշխատանքային կարիերայով ապահովել սեփական ինքնակենսագրականը:

Մինչ իշխանափոխությունը՝ Սիմոնյանը աշխատում էր «ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն:

Արսեն Թորոսյանի՝ նախարար նշանակվելուց հետո Սիմոնյանը նշանակվեց նրա խորհրդականը, սակայն այս պաշտոնում Սիմոնյանն աշխատեց մի քանի օր, ինչից հետո նա նշանակվեց նախարարի խորհրդատու, այս պաշտոնում Սիմոնյանն աշխատել է մոտ երկու ամիս, ապա  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում աշխատել է որպես փոխտնօրեն, այնուհետև աշխատանքի է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում՝ տնօրեն, սակայն ԲԿ-ի տնօրենի հետ ունեցած խնդիրների պատճառով այս պաշտոնը ևս կարճ ժամանակ է զբաղեցրել:

Աշխատել է նաև «Սևանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում, այնուհետև «Նորք Մարաշի հոգեբուժարանում»՝ փոխտնօրեն, «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ կրկին փոխտնօրեն: Աշխատել է նաև Առողջապահության ազգային ինստիտուտում։

Վերջին պաշտոնը, որում Սիմոնյանը նշանակվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում ՝ որպես տնօրեն: Նա այս պաշտոնին նշանակվել է 2019թ-ի հունիսից: Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո մեծ թափով սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել կենտրոնում, և այժմ էլ այդ փոփոխությունները շարունակվում են: Վերջինիս կարծես հրահանգված է հարմարվել և աշխատել այս կենտրոնում և նա ամեն ինչ հարմարեցնում է իրեն, որպեսզի խնդիրներ չունենա, իսկ իր խոսքը լսելի ու անառարկելի լինի, դա է պատճառը, որ «անհնազանդները» աշխատանքից ազատվում են:  Նրա կադրային քաղաքականությունը և կենտրոնում ծավալած գործունեությունը ևս սկանդալներից զուրկ չէր, և այժմ կենտրոնի և անձամբ Սիմոնյանի դեմ մի քանի դատական հայց կա:

Հետաքրքրական է, որ Արսեն Թորոսյանը մշտապես սկանդալների կենտրոնում հայտնվող  և իր համար խնդիրներ ստեղծող ընկերոջ համար շարունակում է նոր աշխատանքներ գտնել և աջակցել: Համեմատության համար նշենք, որ անգամ վարչապետ Փաշինյանն իր մտերիմներին աշխատանքում թերանալու համար ազատում է պաշտոնից կամ հրահանգում սեփական կամքով հեռանալ, իսկ Թորոսյանը շարունակում է Սիմոնյանի ինքնակենսագրականը հարստացնել: Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս և մի շարք հարցեր առաջացնում, որոնցից առաջնային են հետևյալ հարցերը՝ ինչու է Թորոսյանը իր վարկանիշի վրա բացասաբար ազդող Սիմոնյանին  շարունակում աշխատանքի տեղավորել, որն է Սիմոնյանի հաղթաթուղթը, և ինչպես է Սիմոնյանը ազդում Թորոսյանի որոշումների վրա ու ամեն անգամ նոր պաշտոն ստանում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ