Գլխավոր էջ Medmedia TV Ո՞վ, ինչի՞ համար և ու՞մ է հարվածել. ՀԱՊԱԿ-ի հերքումն ու փոխտնօրենի պատասխանը

Ո՞վ, ինչի՞ համար և ու՞մ է հարվածել. ՀԱՊԱԿ-ի հերքումն ու փոխտնօրենի պատասխանը

12582
0

Օրերս MedMedia-ն հրապարակեց հոդված, որի հիմքն էր ՀԱՊԱԿ-ի բուժգծով փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանի հետ զրույցը: Նա պատմել էր կենտրոնում տեղի ունեցող միջադեպի մասին, ըստ որի ՀԱՊԱԿ տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, փորձել է աթոռով հարվածել փոխտնօրենին: Այսօր ՀԱՊԱԿ-ը պարազաբանում է հրապարակել: Վաղինակ Հովհաննիսյանի խոսքի և տարածված պարզաբանման մեջ հակասություններ կան:

Անդրադառնալով լրահոսում հայտնված այն լուրերին, թե Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) հունվարի 10-ին միջադեպ է տեղի ունեցել տնօրենի և աշխատակցի միջև, հայտնում ենք հետևյալը․
Աշխատակիցը՝ Վաղինակ Հովհաննիսյանը միջադեպի մանրամասները ներկայացնելիս խեղաթյուրել է փաստերը և անհիմն հայտարարություններ արել։
Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ին ՀԱՊԱԿ-ում տեղի է ունենում գործակարգավորական խորհրդակցություն, որին մասնակցել են փոխտնօրենները, բաժանմունքի վարիչները, ավագ քույրերը, դեղատան և լաբորատորիայի վարիչները, գլխավոր քույրը, հիվանդանոցի տնտեսուհին, հիվանդանոցում աշխատող բոլոր հոգեբույժները, հոգեբանները, թերապևտը և այլոք։
Ինչպես միշտ հերթապահ բժշկի կողմից ներկայացվել է զեկույցը հերթապահության մասին, վերջին մեկ օրվա պացիենտների շարժը, որոշ հարցեր, որոնք հատուկ ուշադրության կարիք կարող են ունենալ կապված պացիենտների առողջության հետ։
Որպես տնօրեն Սերգեյ Խաչատրյանը շարունակել է խորհրդակցությունը՝ ներկայացնելով կարևոր հարցեր հիվանդանոցի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև աշխատակազմի հետ որոշել բուժհաստատության ընդհանուր ժողովի անցկացման օրը։
Բոլորը համաձայնվել են, որ հունվարի 20-ը ամենահարմար օրն է և առանց բացառության բոլոր աշխատակիցները պետք է հրավիրվեն և ներկա գտնվեն ժողովին։
Տնօրենը նշել է, որ հիմնական զեկույցը լինելու է հաշվետվությունը 2019թ․ ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ և որ տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքեր են իրականացվել՝ լավ արդյունքներ գրանցելով։

Խոստումներից միակ կետը, որ չէր կատարվել՝ դա աշխատակիցներին նախատոնական պարգևավճար տալն էր։ Սեպտեմբերից բազմաթիվ հաշվարկներ և կանխատեսումներ էր արվում ֆինանսական հոսքերի հետ կապված և, ի վերջո իրատասական դարձավ մոտ 6,0 մլն դրամը հավասարաչափ բաշխելը աշխատակիցների միջև՝ դեկտեմբերի վերջին տասնօրյակում, ընդ որում խուսափելով պարտքերի և պարտավորությունների չվճարումից կամ ի հաշիվ այլ անհրաժեշտ գործունեության։ Այսինքն՝ մինչև Վ․ Հովհաննիսյանի ՝ դատարանի վճռով իր նախկին աշխատանքին վերականգնվելը։
Նշված դատարանի վճիռը ստանալուց և օրինական ուժի մեջ մտնելու պահից տնօրենի հրամանով Վ․Հովհաննիսյանը նշանակվել է բուժական գծով փոխտնօրեն։ Այդ մասին հայտարարվել է աշխատակիցներին և ասվել, որ առաջիկայում կկատարվի երկու փոխտնօրենների աշխատանքային պարտականությունների վերաբաշխում, քանի որ մինչ այդ պահը ՀԱՊԱԿ-ում աշխատել է միայն մեկ փոխտնօրեն։
Կարևոր ենք համարում նշել, որ ուղիղ մեկ տարի առաջ, երբ տեղեկացել ենք, որ Վ․Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ՀԱՊԱԿ-ի դեմ՝ իր պաշտոնում վերականգնվելու համար, վերջինիս առաջարկվել է այլ թափուր հաստիքներ՝ օրինակ բաժանմունքի վարիչ, սակայն Վ, Հովհաննիսյանը մերժել է առաջարկը։ Երկրորդ հանդիպման ժամանակ Վ.Հովհաննիսյանին առաջարկվել է զբաղեցնել փորձաքննությունների գծով փոխտնօրենի թափուր պաշտոնը, առաջարկելով, որ հարկադիր պարապուրդի գումարները փոխանցվեն 2020-ին՝ երկուստեք համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան։ Նույնպես մերժվել է։ Իսկ, ավելի ուշ տեղեկացել ենք, որ արդեն զբաղեցնելով բուժգծով տեղակալի պաշտոնը Վաղինակ Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել ԴԱՀԿ՝ դատարանի վճռի հարկադիր կատարման պահանջով։

MedMedia-ի հետ զրույցում Վաղինակ Հովհաննիսյանը չհերքեց, լուրերը այն մասին, որ իրեն առաջարկվել են վերոնշյալ հաստիքները, իսկ ինքը հրաժարվել է: Բաժնի վարիչի աշխատանքը Վաղինակ Հովհաննիսյանը համարել է ավելի ցածր աշխատանք, քան իր նախկին աշխատանքն էր: Իսկ փորձաքննությունների գծով փոխտնօրեն չի ցանկացել աշխատել, քանի որ ինքը ցանկանում էր զբաղվել բուժական գործով: Այս հարցով ևս մի փոքր վիճաբանություն է ունեցել կետրոնի տնօրենի հետ:

Սա անազնիվ մոտեցում էր ՀԱՊԱԿ-ի ողջ անձնակազմի համար, ովքեր մեկ տարվա ընթացքում ջանք չեն խնայել հիվանդանոցը դուրս բերելու ծանր ֆինանսական վիճակից՝ մշտապես գտնվելով խիստ տնտեսումների իրականության մեջ, և այն պահին, երբ կենտրոնը ազատվել էր պարտքերից և հնարավորություն ստացել մի փոքր գումարով քաջալերել նրանց՝ խոստացված ծրագիրը տապալվեց։
Գիտակցելով, որ ԴԱՀԿ-ի օրինական գործողությունները կարող է վատ հետևանք ունենալ կենտրոնի բնականոն գործունեության վրա՝ Վ․Հովհաննիսյանին վճարվել է պարապուրդի ամբողջական գումարը։
Հունվարի 10-ի գործակարգավարական խորհրդակցությանը՝ աշխատակազմի հարցերին ի պատասխան, տնօրենը հիշատակել է իրողությունը, որին ի պատասխան Վ․ Հովհաննիսյանը կոպիտ ձևով ընդատել է նրան։ Լարվածությունը մեղմելու համար տնօրենը դուրս է հրավիրել աշխատակցին, իսկ վերջինս սկսել է ձայնն էլ ավելի բարձրացնել։

Սերգեյ Խաչատրյանը ընդատել է գործակարգավարական խորհրդակցությունը, իսկ Վ․Հովհաննիսյանին խնդրել, որ մնա՝ նպատակ ունենալով բացատրել քաղաքավարության և բուժհաստատության էթիկական նորմերը, որոնք Վ․Հովհաննիսյանը կոպտորեն և անհարգալից կերպով խախտել էր։ 

Այս պնդմանը ի պատասխան Վաղինակ Հովհաննիսյանը ասել էր, որ տնօրենն է փորձել աթոռով հարվածել իրեն, ինչը չի հաջողվել աշխատակիցների միջամտության շնորհիվ: ՀԱՊԱ- հերքել է լուրերը նշելով՝

Իր այն պնդումներին, թե տնօրեը «աթոռը բարձրացրել է, որ խփի»՝ չի համապատասխանում իրականությանը։ Լարված իրավիճակում Վ․Հովհաննիսյանը բարձր բղավել է, որ հարցը ուրիշ տեղ կքննարկվի և դուրս է եկել աշխատասենյակից։
Դեպքից հետո տնօրենը փորձել է նորից հրավիրել խոսելու, սակայն վերջինս դուրս է եկել հիմնարկից։
Ցանկանում ենք նշել, որ ցավում ենք կենտրոնում տեղի ունեցած նման միջադեպի համար, իսկ Վ․Հովհաննիսյանին խորհուրդ ենք տալիս մտնել կառուցողական դաշտ և պատշաճ կատարել իր վրա դրված աշխատանքային պարտականությունները։

MedMedia-ի հետ այսօր ևս կապ հաստատեց Վաղինակ Հովհաննիսյանը, ով հայտնեց, որ կենտրոնում, բաժանմունքի վարիչ Մհեր Ուստյանը, հեթով մտնում է բաժանմունքներ և թշնամանք սերմանում իր հանդեպ՝ ասելով, որ ոստիկանություն դիմողը իրենց շարքերում տեղ չունի: Վաղինակ Հովհաննիսյանը նաև հավելեց, որ իրեն այս մասին տեղյակ է  պահել կետրոնում աշխատող սանիտարներից մեկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ