Գլխավոր էջ Նորություններ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելուց հետո մարդ է մահացել

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելուց հետո մարդ է մահացել

646
0

Կորոնավիրուսի նոր տեսակով Չինաստանում 41 մարդ է վարակվել , որը մինչ այս անհայտ է եղել մարդկությանը։ Վարակվածներից մեկը մահացել է Վուհան քաղաքում։ Այս մասին հաղորդում է RT-ն։

Մյուս վարակվածներից 7-ի վիճակը ծանր է համարվում, սակայն կան նաև դրական տեղաշարժ ունեցող հիվանդներ։ Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից։

Մինչ այս հայտնի էր, որ կորոնավիրուսի նոր համաճարակ է սկսվել Վուհանում։

Կորոնավիրուսները մարդկանց ու ընտանի կենդանիների մոտ հանդիպող վիրուսներ են, որոնք ախտահարում են շնչառական օրգանները։ Դրանք կարող են ուրջ հիվանդությունների պատճառներ դառնալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ