Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն

Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն

870
0

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է Breast Cancer Research պարբերականում, գրում է The Telegraph-ը:

Հետազոտությանը մասնակցել է 50-74 տարեկան 2000 կին։ Բոլորի մոտ առնվազն վեց տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, և նրանք լիովին ապաքինվել են։

12 տարվա ընթացքում մասնագետները հետևել են, թե ինչպես է փոխվում կանանց առողջական վիճակը՝ նրանց շարժողական ակտիվությունից կախված։ Արդյունքները փաստել են, որ ֆիզիկական վարժություններին ավելի շատ ժամանակ տրամադրող կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը զգալիորեն ավելի ցածր էր, քան սակավաշարժ կենսակերպ վարողների մոտ։

Գիտնականները պարզել են, որ շաբաթական 2,5 ժամ մարզվող կանանց շրջանում մահվան դեպքերը երկու անգամ նվազել են։ Բացի այդ, եթե կանայք ակտիվ կենսակերպ էին վարում մինչև քաղցկեղ ախտորոշելը, ապա այդ կենսակերպի պահպանումը նվազեցնում էր վաղաժամ մահվան հավանականությունը 30 տոկոսով։

Նյութի սկզբնաղբյուր՝ oncology.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ