Գլխավոր էջ Նորություններ Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով․ ի՞նչ են անում ներկայացրել է նախարարը

Ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով․ ի՞նչ են անում ներկայացրել է նախարարը

536
0

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։ Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։ Ցավոք, չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»։

Սիրելի՛ հայրենակիցներ,Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և…

Geplaatst door Hakob Arshakyan op Dinsdag 13 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ