Գլխավոր էջ Նորություններ Հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը կախված կլինի Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից․Ahval

Հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը կախված կլինի Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից․Ahval

1007
0

Ahval-ը գրում է․

« Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները ու Թուրքիան հայտնվել են հակամարտության տարբեր կողմերում»։

Ըստ աղբյուրի՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանում է Ադրբեջանի հայտարարած նպատակները, իսկ Թրամփը՝ բանակցությունների միջոցով հակամարտության բազմակողմանի կարգավորումը։

«Սպիտակ տունը հրաժարվել է ընտրել հայկական կողմին և միացել է Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնք երկու կողմերին կոչ են անում նստել բանակցության սեղանի շուրջ։
Էրդողանը հասկանում է, որ թեև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անկողմնակալ մոտեցում է հայտարարել նախկին խորհրդային երկու հանրապետությունների նկատմամբ, այնուհանդերձ, «Մոսկվայի և Երևանի միջև լեզվական, կրոնական և մշակութային կապերը, հավանաբար, Անկարայում և Բաքվում ընկալվում են որպես հակում դեպի Հայաստան»:
Էրդողանը սիրում է իրեն պատկերել որպես մահմեդական քաղաքական առաջնորդ, որը հանդես է գալիս և գործում է իսլամատյաց արևմտյան մարդկանց դեմ։ Թեև քրիստոնեությունը ծնվել է Մերձավոր Արևելքում, ինչպես և իսլամը, Էրդողանը բազմիցս ցույց է տվել, որ նա քրիստոնեությունը դիտրում է որպես արևմտյան իմպերիալիզմի արտահայտություն»,- նշում է հոդվածագիրը։

Ըստ հոդվածագրի՝ ԼՂՀ-ում  բռնության աճի նկատմամբ նախագահ Էրդողանի մոտեցումը Միացյալ Նահանգների համար ևս մեկ բացասական գործոն է իր ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի հետ շարունակվող և ավելի բարդ հարաբերություններում, որն իրեն պահում է որպես մրցակից, եթե ոչ հակառակորդ:

«Ունենալով Կովկասում կամ Անկարայում ազդեցության քիչ լծակներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հզոր հայկական լոբբի, Սպիտակ տունը Կրեմլի և Ելիսեյան պալատի հետ բանակցությունների օգտին հանդես գալուց բացի դժվար թե ավելին կարողանա անել: Հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը կամ, ավելի շուտ, դրա պահպանումը, մեծապես կախված կլինի Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից: Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան հիմնականում երկրորդական դեր են խաղում»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ