Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը «լոքդաունի» անհրաժեշտություն չի տեսնում

Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը «լոքդաունի» անհրաժեշտություն չի տեսնում

334
0

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ COVID-19-ի տարածման պատճառով գործունեությունը դադարեցնելու իմաստ չկա: Այս մասին հայտնում է РИА «Новости-ն:

«Մենք այսօր ՌԴ-ում չենք խոսում տնտեսության արգելափակման և ինչ-որ գործունեությունների դադարեցման, տնտեսության ինչ-որ գաղտնիքների մասին, քանի որ այսօրվա դրությամբ դրա իմաստը չենք տեսնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է ավելի քան 37 մլն հիվանդ, ավելի քան 1 մլն պացիենտ մահացել է: Ռուսաստանում COVID-19-ով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ: Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն էր, որ գրանցեց COVID-19-ի դեմ պատվաստանյութը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ