Գլխավոր էջ Մոր և Մանկան բլոգ Տամպոններ․ ի՞նչ պետք է իմանալ դրանց մասին

Տամպոններ․ ի՞նչ պետք է իմանալ դրանց մասին

5907
0

Գինեկոլոգիական տամպոնը գլանաձև ներծծող նյութի զանգված է, որը հիմնականում օգտագործվում է կնոջ հեշտոց ներդնելու համար դաշտանային ցիկլի ժամանակ: «Տամպոն» բառը առաջացել է միջնադարյան ֆրանսիական «tampion» բառից, ինչը նշանակում է գործվածքի կտոր անցքերը փակելու համար:

Ներկայումս տամպոններն իրենց ձևով հարմարեցվել են կանանց, որպեսզի հեշտությամբ տեղադրեն հեշտոց: Տամպոններն ու միջադիրներն օգտագործվել են ավելի քան 500 տարի առաջ: Այն մասին թե՞ որքանով կարող է վնասել այս գյուտը կնոջը կքննարկենք ստորև:

Միֆեր տամպոնների մասին

Առկա են բազմաթիվ վարկածներ այն մասին, որ տամպոններն առաջացնում են սեպտիկ շոկ, պատճառ են հանդիսանում բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների գլուխ բարձրացման և այլն:

Այնուամենայնիվ կարելի է վստահորեն ասել, որ այսօր չկան ապացուցողական բժշկության աշխատանքներ, հոդվածներ կամ տվյալներ այն մասին, որ տամպոնները կարող են վնաս հասցնել օրգանիզմին կամ ակտիվացնել բորբոքային պրոցեսներ: Տամպոնները տեխնոլոգիապես նախագծված են այնպես, որ, եթե նույնիսկ կուտակվում է արյուն, ապա նրա ինֆեկցվելը գրեթե անհնար է, քանզի ինֆեկցիայի զարգացման համար տամպոնը արդեն լցված արյունով պետք է մնա 12 ժամ և ավել, ինչն ադեկվադ կանանց պարագայում գրեթե անհնար է:

Տամպոններ թե՞ միջադիրներ

Տամպոն կամ միջադիր ընտրելը յուրաքանչյուր կնոջ հարմարավետության հարց է:Կան կանայք, ովքեր կտրականապես դեմ են միջադիրների օգտագործմանը: Ինչպես արդեն նշվել է, տամպոնները հակացուցված չեն կանանց, բայց դրանք, որպես կանոն, խորհուրդ չեն տրվում դեռահաս աղջիկներին և այն կանանց ովքեր չեն ապրում սեռական կյանքով:

Նյութի հեղինակ՝ Մանկաբարձություն և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատոր Անի Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ