Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարությունը ֆինանսական անարդար քաղաքականություն է վարում. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարությունը ֆինանսական անարդար քաղաքականություն է վարում. Գևորգ Գրիգորյան

1346
0

Առողջապահության նախարարությունը ֆինանսական անարդար քաղաքականություն է վարում մարզային բուժկենտրոնների նկատմամբ և  գումարները կենտրոնացում է Երևանում: Բնականաբար, այդ բուժկենտրոնները, որոնք ունեն թերի ֆինանսավորում, չեն կարողանա նորմալ գոյատևել, արդիական սարքավորումներ ներկրել և աշխատավարձ տալ իրենց աշխատակիցներին:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում  ասաց բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝  նման քաղաքականության հետևանքով  բուժկենտրոնները կգնան փակման, քանի որ նրանց համար առաջնային կարևորություն է ֆինանսավորումը, իսկ եթե դա պետությանը ենթակա  բուժկենտրոն է, ապա պետական ֆինանսավորումը:

«Նման ճակատագրի արժանացել է նաև Մարալիկի ծննդատունը. որոշում է կայացվել այլևս չֆինանսավորել ծննդատունը, որի հետևանքով էլ այն փակվում է: Փակման պատճառներից են  նաև բժշկատնտեսագիտական չափորոշիչների կամ չլինելը, կամ  էլ անարդար կերպով գործելը»,- պատճառաբանում է նա:

Ըստ Գևորգ Գրիգորյանի՝ մարզային բուժկենտրոնների  առանձնահատկությունները հաշվի չեն առնվում: Ինչն ակնհայտ է նաև Մարալիկի ծննդատան դեպքում: Եթե նախարարությունը ծննդատան փակումը պատճառաբանում է քիչ ծնունդ ունենալով, հաշվի չի առնում, որ Մարալիկի համար 106 ծնունդը մեծ թիվ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ