Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները կապ են գտել մազի ներկի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև

Գիտնականները կապ են գտել մազի ներկի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև

1514
0

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մազերի կայուն ներկման և հարթեցման միջոցների կիրառումը կանանց համար կապված է կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի հետ։ Գիտնականները վերլուծել են 47 հազար ամերիկացի կանանց տվյալները, որոնցից 2794-ի մոտ դիտարկման ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ կապի պատճառը կարող են լինել կոսմետիկ միջոցներում օգտագործվող քաղցկեղածին և հորմոնալ միջոցները, գրում են գիտնականները International Journal of Cancer պարբերականում տպագրված հոդվածում։

Մազի կայուն ներկի հիմնական ներկող նյութը հոտավետ ամիններն են, որոնք ի սկզբանե անգույն են և մազին պահանջվող գույնը հաղորդում են քիմիական կապեր հաստատելուց և օքսիդացվելուց հետո։  Հետազոտությունների համաձայն ներկերում օգտագործվող հոտավետ ամիններից որոշները (օրինակ, 4-ամինոբիֆենիլը), թունավոր են և քաղցկեղածին։

Մասնավորապես, նախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մազերի ներկերում պարունակվող նյութերի օգտագործումը առնետների մոտ կրծքագեղձի ուռուցք է առաջացնում։ Այնուամենայնիվ, մազերի ներկերի վտանգավորության մասին ստույգ եզրակացություն անելու համար պակասում են մեծաքանակ պոպուլյացիոն հետազոտությունները, որոնք թույլ են տալիս հաշվի առնել և բացառել արդյունքների վրա ազդող բոլոր պոտենցիալ կողմնակի փոփոխականները։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում՝ oncology.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ