Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահական համակարգը հիմնահատակ ոչնչացվում է․ Մարինա Խաչատրյան

Առողջապահական համակարգը հիմնահատակ ոչնչացվում է․ Մարինա Խաչատրյան

2072
0

«Հերթական անգամ ահազանգում եմ, որ Առողջապահական համակարգը հիմնահատակ ոչնչացվում է։

Քննարկումների հարթակը լցված է կեղծ և ապազգային օրակարգերով, ինչպիսիք են հակածխախոտային պայքարը, պալեատիվ բժշկությունը, պատվաստանյութերի կիրառման հավելյալ հրահանգները, չարորակ նորագոյացությունների և գլխուղեղի կաթվածի «անվճար» բուժման ստահոդ ծրագրերը, քարսիթերի կիրառումը, ապրանքների դրոշմապիտակների փոփոխությունը և այլն։

Ի հակադրումն սրան, վստահեցնում են, որ այսօր Առողջապահական համակարգի կարևորագույն ու խորացող խնդիրը բժշկական կադրերի արտագաղթն է։ Այո՛, այս խնդիրը մշտապես եղել է և մշտապես բարձրաձայնվել է իմ կողմից, սակայն այսօր այն հասել է կրիտիկական աստիճանի (վերջին վկայությունը Մարալիկի ծննդատան իրավիճակն է)։

Նոր կառավարության անհեռատես և կործանիչ քաղաքականության պատճառով ավելի է վատթարացել բարոյա-հոգեբանական մթնոլորտն առողջապահական համակարգում։ Ավելի է խստացվել վարչական ռեսուրսի կիրառմամբ բուժաշխատողներին ճնշելու քաղաքականությունը։ Կանաչ լույս է վառվում «գործ տվող» և քաղաքական ընդդիմադիրներին հայհոյող «բուժաշխատողների» առաջ։

Սարսափելի թվերի է հասել համակարգում օրինականացված կոռուպցիան, որը հյուծում է հսկայական դեֆիցիտ ունեցող պետական բյուջեն։

Իմ տպավորությամբ ներկայիս կառավարության կողմից ընտրվել է «հոշոտող» քաղաքականություն, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում «Առողջապահության» բնաջնջումն է։

«Առողջապահության» ցեղասպանությունը կանխելու համար կոչ եմ անում բոլոր բուժաշխատողներին, ովքեր ունեն իրավիճակը սթափ գնահատելու ունակություն, համախմբվել` օտարածին ծրագրերի ցեղասպան նպատակները կանխելու համար և Հանուն Հայաստանի Հանրապետության»։

Գրառումը կարդացեք նաև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1507358226082185&id=100004240661926

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ