Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը հասկանում է, որ հնարավոր չէ ժողովրդին մշտապես մանիպուլյացնել․ Գևորգ Գրիգորյան

Արսեն Թորոսյանը հասկանում է, որ հնարավոր չէ ժողովրդին մշտապես մանիպուլյացնել․ Գևորգ Գրիգորյան

4783
0

Արսեն Թորոսյանը այս կամ այն պես փորձում է ցույց տալ, որ իր դեմ արշավ է սկսվել, որպեսզի չընդունի «սակրալ» զոհի կարգավիճակ։ Այս մասին  168 ժամ լրատվականի Review  հաղորդման շրջանակներում խոսել է առողջապահության կազմակերպիչ,  բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

Վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված Արսեն Թորոսյանի գրեթե 1 ու կես տարվա  գործունեությունը ամփոփոխ և ներկայացնող բացասական փաստարկները առիթ դարձան, որպեսզի նախարարը տվյալ մեդիային անվանի աղբ, մինևդեռ ոչ մի հակափաստարկ չներկայացրեց։

Գևորգ Գրիգորյանի բնորոշմամբ՝ «Այս իրողությունը ներկայացնում է  Արսեն Թորոսյանի սեփական ինքնագնահատականի ցածր մակարդակը։ Տեսանյութում տեղ գտած փաստերի վերաբերյալ  ինքս բարձրաձայնել եմ գրեթե մեկ տարի առաջ, և շատ հաճելի է, որ ակտուալ մեդիան անդրադարձել է այդ ամենին»։

Առողջապահության կազմակերպիչը մեջբերում է, որ Արսեն Թորոսյանը որևէ կերպ չի կարող հերքել տվյալ նյութի ճշմարիտ լինելը։  «Որևէ տվյալ չկա, որ հերքի տվյալ նյութի իսկությունը։ Դա մանիպուլատիվ քայլ էր, որn ուղղված էր նրան, որ շեղի հասարակությանը տեսանյութից և կենտրոնացնի Մինասյանների ընտանիքի վրա։ Սակայն ես կարծում եմ, որ ժողովուրդն արդեն իսկ բավականին ստափ է դատում»,- պարզաբանում է նա։

Գևորգ Գրիգորյանը նշում է «Իշխանական՝ մասնավորապես նախարարական ֆեյքերը, որոնց ցանկը մենք շուտով կհրապարակենք, անցնում են գործի և սկսում են մեկնաբանություններ գրել կամ նյութեր տարածել․ դա ոչ այլ ինչ է քան փորձում են փրփուրներից կախվել «ագոնալ վիճակի» արդյունքում։ Նա հոյակապ հասկանում է, որ հնարավոր չէ ամբողջ ժողովրդին կամ բժշկական հանրությունը մշտապես մանիպուլյացնել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ