Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ է հիվանդանոցում հայտնվել Արմեն Մուրադյանը

Ինչու՞ է հիվանդանոցում հայտնվել Արմեն Մուրադյանը

1267
0

Երեկ՝ հունվարի 7-ին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել է, նա այդ առիթվ այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, տեղեկանում ենք ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։

«Արմեն Մուրադյանին չեն տեղափոխել հիվանդանոց, նա երեկ իր սեփական մեքենայով գնացել է հիվանդանոց՝ արյան ճնշման բարձրացման պատճառով, հիվանդանոցում գտնվել է մոտավորապես 2 ժամ։
Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ Արմեն Մուրադյանի առողջական վիճակի հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա, ասեմ ավելին, առավոտյան շուտ եղել է իր աշխատավայրում ու արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ