Գլխավոր էջ Գլխավոր «Մարալիկ» առողջության կենտրոնի աշխատակիցները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ (Լուսանկարներ)

«Մարալիկ» առողջության կենտրոնի աշխատակիցները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ (Լուսանկարներ)

1369
0

«Մարալիկ» առողջության կենտրոնի ծննդատունը  2020 թվականից ալևս ֆինասավորում չի ստանում։ Նոր տարին լավ լուրեր չբերեց կետրոնի 12 աշխատակիցների համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Վռամ Մելիքյանը պարզապես աշխատակիցների ասել է «վեշներդ հավաքեք, գնացեք ստեղից»։ Աշխատակիցները վիրավորված են, քանի որ օրենքով սահմանված կարգով իրենց պետք է ծանուցեին առնվազն 2 ամիս շուտ, սակայն ծանուցումը տեղ է հասել հերթական աշխատանքային օրը։ Մոտ 2 ժամ է ինչ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են Մարալիկի կետրոնական ճանապարհը և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ակցիայի մասնակիցների մեր կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու փոխարեն փակում են դրանք։ Ըստ նրանց առողջապահության նախարարությունում՝ իրենց տաքուկ կաբինետներում նստած աշխատակիցները չեն կարող մտնել բժշկի, հիվանդի և բուժքրոջ կարգավիճակի մեջ և հասկանալ նրանց աշխատանքի էությունը։

Medmedia-ն կապ հաստատեց նաև կետրոնի ժամանակավոր պաշտոնեակատար Վռամ Մելիքյանի հետ, ով ասաց, որ այս պահին առողջապահության նախարարությունից աշխատակիցներ է հրավիրել աշխատակիցների և բնակիչների հարցերին պատասխանելու համար։ Նրանք քիչ հետո կժամանեն։ Վռամ Մելիքյանից նաև հետաքրքրվեցինինք, թե ինչու՞ աշխատակիցներին չեն ծանուցել սահմանված ժամկետներում, որին ի պատասխան Մելիքյանը հայտնեց, որ իրենք մի քանի օր է, ինչ իմացել են, որ ֆինասավորումը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը օրերս պարզաբանում էր տարածել և հայտնել, որ կետրոնի փակման պատճառը։

Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

«Մարալիկ» առողջության կենտրոնի ծննդատունը  այս տարի ապահովել էր ընդամենը 106 ծնունդ։ Ծննդատան փակման դեպքում՝ 17 համայնքների ծննդկանները պետք է անցնեն 20-40 կիլոմետր, որ հասնեն Գյումրու ծննդատուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ