Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը սահմանափակում է մամուլի ազատությունը

Արսեն Թորոսյանը սահմանափակում է մամուլի ազատությունը

1425
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ՝ հունվարի 6-ին կատարել է գրառում՝ ArmNews հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Առողջապահություն 2019» տեսանյութն որակավորելով ապատեղեկատվություն, «ռեպորտաժ կոչվող մեդիա-աղբ»։  Ներկայացված փաստերին նախարարը հակադարձել է թեմայի հետ որևէ առնչություն չունեցող շահարկումներով։ Գրառմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1111818632337734&id=336154206570851

Medmedia- ն՝ որպես ոլորտը մանրակրկիտ լուսաբանող լրատվամիջոց, որն ամենօրյա աշխատանքային պրոցեսում տեղեկատվություն ստանալու նպատակով բազմիցս առնչվում է Առողջապահության  նախարարության հետ, դատապարտում է նախարարի կողմից մամուլի ազատության սահմանապակմանն ուղղված ցանկացած փորձ։ Մենք կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին, լրատվամիջոցների հետ աշխատանքում, առաջնորդվել ոչ թե անձնական, այլ հանրությանը ճիշտ և հավաստի տեղեկություններ տրամադրելու մոտիվներով՝ զերծ մնալով լրատվամիջոցների հասցեին հնչող վիրավորանքներից և պահպանելով կոռեկտության սահմանը։

Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նույնպես տարածել է դատապարտող հայտարարություն, ըստ որի կոչ է անում Առողջապահության նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու գործելաոճից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ