Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք գիրացնում է խավիարը․ մասնագետի կարծիք

Արդյո՞ք գիրացնում է խավիարը․ մասնագետի կարծիք

1719
0

Մեր օրերում խավիարի կիրառելիությունը սկսել է մեծ տարածում գտնել։ Ուստի կարևորվում է ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու համար, թե վերջինս ինչ սննդարար նյութեր է պարունակում իր մեջ, արդյո՞ք  կան օգտագործման հակացուցումներ և տարբերություններ կարմիր ու սև խավիարի միջև։

Որոշ սննդաբաններ ասում են, որ կարմիր խավիարը պարունակում է ճարպ լուծող վիտամինների մի ամբողջ շարք (A, D, E, K), ինչպես նաև յոդ, ֆոսֆոր, կալիում և կալցիում: Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այն շատ բաձր սննդային խտություն ունի, նաև հագեցած է ճարպաթթուների մեծ քանակությամբ։ Անկախ նրանից, թե ինչ գույնի է խավիարը, այն պարունակում է, նույն  քանակությամբ սննդարար նյութեր։ Ընդ որում տարաված կարծիք կա, համաձայն որի՝ խավիարը գիրացնող հատկությամբ է օժտված, սակայն սննդաբանը հակառակն է փաստում․ «Առհասարակ այն ամենօրյա ուտելիք չի համարվում, ինչպես նաև թանկարժեք հաճույք է, և միանշանակորեն այն չի կարող գիրացնել»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես տարբերել իրական խավիարը՝ կեղծից, նախևառաջ, պետք է ուշադիր լինել,  արդյոք խավիարը տարրայի մեջ լցնելիս  մի բաց տեղ չի մնում: Եթե բաց  տեղերը շատ են, ապա, խավիարն արհեստական է:  Բացի դրանից,  տարրայի  կափարիչի ներսի  մասում խավիարի հատիկներ չպետք է կպչեն:

Հեղինակ՝ Աննա Գալուստյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ