Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարը չի պահպանում կոռեկտություն ԶԼՄ-ների հանդեպ

Առողջապահության նախարարը չի պահպանում կոռեկտություն ԶԼՄ-ների հանդեպ

1051
0

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Facebook-իէջում հայտարարություն է տարածել․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հունվարի 6-ին ArmNews հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Առողջապահություն 2019» տեսանյութին՝ ներկայացրած փաստերին հակադարձելով թեմայի հետ որևէ առնչություն չունեցող շահարկումներով:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Առողջապահության նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու գործելաոճից:

ՀՀ օրենսդրության համապատասխան՝ հրապարակված տեղեկատվության կամ կարծիքի մասով, պետական պաշտոնյան կարող է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ հրապարակված նյութի վերաբերյալ սեփական տեսակետը ներկայացնել:
Արդյունքի չհասնելու դեպքում, նախարարը կարող է դատական ճանապարհով հերքում պահանջել:

Մինչդեռ, նախարար Թորոսյանն ընտրել է լրատվամիջոցների հետ հարաբերվելու անընդունելի գործելաոճ, ըստ էության, փորձելով լրատվամիջոցի հնչեցրած փաստական տվյալներից և տեսակետներից հանրային ուշադրությունը շեղել թեմայի հետ որևէ առնչություն չունեցող խոսակցությունների դաշտ: Եթե Առողջապահության նախարարը լրատվամիջոցի ներկայացրած փաստական տվյալների մասին ասելիք չունի, ապա կարող է առանց վարանելու հայտարարել, որ ստիպված է շեղել հանրային ուշադրությունը, որովհետև հերքելու կամ հակադարձելու նյութ ուղղակի չունի կամ չի տիրապետում իրավիճակին:

Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև կոչ է անում ArmNews հեռուստաընկերությանը չտրվել նախարար Թորոսյանի թեմայի հետ կապ չունեցող սադրանքներին և շարունակել հանրային կարևորություն ունեցող հարցերի լուսաբանումը`պահպանելով բազմակողմանիության և անաչառության սկզբունքը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, օգտագործելով ՀՀ օրենսդրությունից և ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորվածություններից բխող ողջ գործիքակազմը, պաշտպանելու է Հայաստանում լրատվամիջոցների ազատ, անխափան և անկաշկանդ գործելու իրավունքը: Հետևելով դեպքերի զարգացմանը` անհրաժեշտության դեպքում «Մեդիա պաշտպանը» կդիմի նաև միջազգային լրատվական համայնքին և շահագրգիռ միջազգային կառույցներին»:

Նախարարի կատարած գրառմանը ծանոթացեք ստորև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=1111818632337734&id=336154206570851

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ