Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Որքան պետք է քնի մարդը սրտանոթային հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար

Որքան պետք է քնի մարդը սրտանոթային հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար

753
0

Բրիտանացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական վեց ժամից պակաս քնող մարդիկ ավելի հաճախ են բախվում սրտի իշեմիկ հիվանդության ու գլխուղեղի կաթվածի զարգացման բարձր հավանականության խնդրին: Ինչպես գրում է med2.ru կայքը, հետազոտությանը մասնակցել է 2000 մարդ:

Հետազոտելով կամավորների սովորություններն ու կենսակերպը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մեծահասակների ճնշող մեծամասնությունն ունի քնի քրոնիկ պակաս. նրանց միայն մոտ 17%-ն է քնում օրական ութ ժամ՝ հետևելով բժիշկների խորհուրդներին:

Գիտական տվյալներով՝ գիշերվա ընթացքում օրգանիզմի վերականգնման համար անհրաժեշտ է քնել նվազագույնը յոթ ժամ, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն բրիտանացիների գրեթե կեսը չի քնում անգամ վեց ժամ:

«Վեց ժամից պակաս քնող մարդկանց մոտ բարձր է լինում ոչ միայն սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը, այլև գլխուղեղի կաթվածի: Հանգստի պակասի հետևանքով այդ հավանականությունը բարձրանում է 60%-ով», — ընդգծում է պրոֆեսոր Փոլ Գրինգրասը:

Մասնագետի խոսքով՝ չափազանց քիչ քնող բոլոր մարդկանց մոտ նկատվում է զարկերակային բարձր ճնշում ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ: Նա ընդգծում է, որ քնի պակասը մարդու ԴՆԹ-ի վրա ունենում է նույնքան վատ ազդեցություն, որքան սթրեսն ու ծխախոտի գործածությունը:

Քնի խանգարումներով պայմանավորված քնի պակասի դեպքում գիտնականը խորհուրդ է տալիս մարդկանց մարզվել: Մարդկանց 85%-ը նկատել է, որ քնի որակը զգալիորեն բարելավվում է ֆիզիկական վարժություններից հետո, ընդգծում է Փոլ Գրինգրասը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ