Գլխավոր էջ Նորություններ Իսրայելում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հաղթահարման միջոց են գտել

Իսրայելում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հաղթահարման միջոց են գտել

1103
0

Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկա Կոեն Արմոնը ՌԻԱ Նովոստիին պատմել Է, որ իր հետազոտական խումբն ավարտել Է մկների վրա PJ34 մոլեկուլի գործողության ստուգումը, որն ապշեցուցիչ արդյունք Է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները ոչնչացնելիս:

«Մենք հիվանդ բջիջներ փոխպատվաստեցինք լաբորատորային մկների մաշկի տակ, այնուհետեւ այդ մկներին ներարկեցինք մեր մոլեկուլը: Դրանցից ոմանց 14 օր անընդմեջ կաթիլային տվեցինք: Այնուհետեւ մեկ ամսով դադարեցրինք բուժումը, իսկ այնուհետեւ ստուգեցինք, թե ինչ Է տեղի ունեցել: Հյուսվածքաբանության արդյունքները ցույց տեցին, որ քաղցկեղային բջիջներն 90 տոկոսով անհետացել են»,- պատմել Է պրոֆեսորը գործակալությանը տված հարցազրույցում:

Մասնագետների խոսքով՝ ուռուցքը լիովին չի անհետանում, որովհետեւ հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն կիսով չափ բաղկացած Է առողջ բջիջներից, որոնք քաղցկեղային բջիջներին օգնում են զարգանալու: Դա Թել Ավիվի համալսարանի հետազոտողներին թույլ Է տվել պարզել, որ PJ34 մոլեկուլներն սպանում են սոսկ չարորակ բջիջները՝ վնաս չպատճառելով առողջ հյուսվածքներին:

Հետազոտության ապշեցուցիչ արդյունքները հրապարակված են Oncotarget մասնագիտացված հանդեսում: Մոտ ժամանակներս պետք Է սկսվի խոշոր կաթնասունների՝ շների եւ խոզերի վրա փորձարկումների փուլը: Միաժամանակ հատուկ ատյանները կքննարկեն մարդկանց վրա կլինիկական հետազոտությունների հնարավորությունը: Իրադարձությունների հաջող զարգացման դեպքում այդ փուլը կարող Է սկսվել երեք տարի հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ