Գլխավոր էջ Նորություններ Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

1157
0

Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ  էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս:

Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի բնակչություն ունեցող Անիի տարածաշրջանում  ծնելիության ցածր ցուցանիշի պատճառը առաջին հերթին համարում են արտագնա աշխատանքը՝ մեկնում են, հետո ընտանիքներին տանում։

Թերբեռնվածությունը հաշվի առնելով առողջապահության նախարարությունը տարեսկզբին ծննդաբերական բաժանմունքին  ունեցած նվազագույն առաջին կարգից էլ են զրկել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ