Գլխավոր էջ Նորություններ ՀՀ-ում աշխատանքի անվտանգության ոլորտի նորամուծությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ կանցկացվեն

ՀՀ-ում աշխատանքի անվտանգության ոլորտի նորամուծությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ կանցկացվեն

1557
0

Առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն գործարար հանդիպումներ եւ իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակներում հայ տնտեսվարողները հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքի_անվտանգության ոլորտի նորամուծություններին։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Image may contain: 1 person

Նշված նպատակով մի շարք երկրների արտադրողներ Հայաստանում տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն անհատական պաշտպանության միջոցներ՝ համազգեստի, կոշկեղենի և գլխի պաշտպանական պարագաների նմուշներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ ապահովելու աշխատողների անվտանգությունը։

Image may contain: 2 people

Հիշեցնենք՝ ԱԱՏՄ ղեկավարն այս առումով պայմանավորվածությունները ձեռք էր բերել Մոսկվայում ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի RALI գլխավոր համաժողովի շրջանակում՝ աշխատանքի անվտանգությանը և պաշտպանությանը նվիրված համաժողովի և ցուցահանդեսի ընթացքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ