Գլխավոր էջ Նորություններ Հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում

Հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում

736
0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ կա: Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ի թղթակիցը։

«Մենք արձանագրում ենք վարակվածների թվի որոշակի աճ»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ ավելի վաղ Ռուսաստանում առողջապահության համակարգի մոբիլիզացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները թույլ են տալիս «պանդեմիայի ահա այդ դրսևորումների ֆոնին վերահսկվող ռեժիմում մնալ»:

Այս պահին լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում, ընդգծել է Պեսկովը: Սակայն նա կոչ է արել բոլորին լինել «ավելի կոկիկ, հոգ տանել իրենց և իրենց հարազատների մասին»։

Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է COVID-19-ի 1 136 048 դեպք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ