Գլխավոր էջ Medmedia TV Ե՞րբ կավարտվի ուսուցիչների թեստավորումը․ հայտնի են մանրամասները

Ե՞րբ կավարտվի ուսուցիչների թեստավորումը․ հայտնի են մանրամասները

739
0

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը հայտնեց, որ ուսուցիչներ թեստավորումը դեռ ընթացքի մեջ է։

«Ուսուցիչների թեստավորումը մենք նախաձեռնեցինք, որպեսզի հնարավորինս նվազեցնենք ռիսկերը։ Իհարկե, ամբողջությամբ վարակի տարածումը կանխել հնարավոր չէ։ Թեստավորումները դեռ ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով մարդկանց թիվն ու լաբորատոր պայմաննները, կարճ ժամանակում դա անհնար էր»,-տեղեկացրեց նա։

Պարոնյանի խոսքով՝ ուսուցիչներից կեսից ավելին արդեն թեստավորվել է, իսկ ամբողջությամբ կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ