Գլխավոր էջ Նորություններ Պարզվում է, որ Ալիևը շատ կիրթ, կուլտուրական մարդ է․ Կ․ Տեր-Նակալյան

Պարզվում է, որ Ալիևը շատ կիրթ, կուլտուրական մարդ է․ Կ․ Տեր-Նակալյան

3656
0

«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի գնահատականնեով՝
պետությունը պետք է պատրաստ լինի լայնամասշտաբ պատերազմի։

« Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն ասում է՝ թուրքը կռիվ է տալիս, իսկ դուք ներսում խժդժություններ եք իրականացնում ։ Ստացվում է՝ մեր աչքի առաջ հակառակորդը մոբիլիզացնում է իր ուժերը, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք զբաղված ենք թիթեռ նկարելով»։

Նրա հավաստմամբ՝ անգամ միջազգային մամուլն է խոսում այն մասին, որ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել, քաղաքացիներին են ներգրավում։

«Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առցանց կոնֆերանսում հակահայկական հայտարարություններով հանդես եկավ, սակայն հայկական կողմից, ինչպես միշտ, պատասխան չի լինելու։ Նիկոլը առյուծ է ճղում, ցանկացած իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է ներքին ընդդիմությանը, սակայն, երբ խոսքը հասնում է Ալիևի և Ադրբեջանի հայտարարություններին գնահատականներ տալուն՝ պարզվում է, որ Ալիևը շատ կիրթ, կուլտուրական մարդ է»,-ասաց նա։

Նալակյանի հավաստմամբ, եթե մեզ հետ սպառնալիքի լեզվով են խոսում, մենք պետք է պատրաստ լինենք լայնամասշտաբ պատերազմի։

«Անգամ BBC-ին է խոսում այն մասին, որ հակառակորդը մոբիլիզացնում է իր ուժերը։ Անգամ չենք տեսնում մեր կողմից համարժեք պատասխան։ Փաշինյանի ու ԱԳՆ-ի կողմից համարժեք պատասխան չկա։ Ալիևը աննախադեպ ու անհեթեթ ելույթ ունեցավ ու ադաթը մեզ հուշում է, որ պատասխան չի լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ