Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզպետն այցելել է բուժհաստատություններ

Շիրակի մարզպետն այցելել է բուժհաստատություններ

2198
0

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է բուժհաստատություններ՝ ծանոթանալու աշխատանքներին և մատուցվող ծառայություններին:

Արյան բանկում Տիգրան Պետրոսյանը հետևել է կենտրոնի գործունեությանը, մարզպետին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները, արյան հետազոտություններին վերաբերող տվյալներ։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ վերջին տարիներին դոնորների ցուցանիշը ցածր է, մեծ մասը վճարվող դոնորներն են, կամավոր դոնորների թիվն ավելի փոքր է։ Ամիսը միջինը 35-40 արյունատվություն է գրանցվում։ Ամեն դեպքում Արյան բանկն ունի անհրաժեշտ պաշարներ ցանկացած հիվանդանոցի ահազանգի դեպքում արձագանքելու համար։

Շիրակի մարզպետն այցելել է նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Այստեղ հիվանդների աճ կա մանկական բաժանմունքում, ինչը մասնագետները մտահոգիչ չեն համարում և պայմանավորում են եղանակային փոփոխություններով և վիրուսների ակտիվացմամբ։

Անդրադառնալով բուժհաստատությունների աշխատանքներում թերացումների բացառմանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ, որպես վերադաս մարմին՝ Շիրակի մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու հաստատություններին վեր հանված հիմնահարցերը լուծելու առումով, սակայն կարևոր հանգամանք է հիվանդանոցներում աչալուրջ ու համագործակցված աշխատանքը, կոլեկտիվներում համերաշխությունը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել բուժծառայությունների որակի բարձրացմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ