Գլխավոր էջ Նորություններ Քաղաքական ենթատե՞քստ, թե՞ «պրինցիպներ»․ ինչու՞ չի ստորագրում Փաշինյանը

Քաղաքական ենթատե՞քստ, թե՞ «պրինցիպներ»․ ինչու՞ չի ստորագրում Փաշինյանը

1020
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու ամիս է  չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի Դիանա Գալոյանը կարող է ստանձնել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Տնտեսագիտական համալսարանի դասախոսները, այսօր, սեպտեմբերի 22-ին, հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց ու իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։
Նրանց հավաստմամբ՝ ճգնաժամը հասել է նաև համալսարան։ Նրանք նշում են, որ համալսարանի խնայողությունները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 444 մլն դրամով․

«Մենք չենք հաշվում այն 111 մլն դրամը, որը մեր ուսանողները պարտք են մեզ։ Վարձերի արձակուրդ ենք սահմանել, օրինական ուսման վարձը չենք գանձել ու մարդկանց կուրսից կուրս ենք տեղափոխել։Անգամ՝ առանց ռեկտոր, մենք կարողացել ենք մեր բնականոն աշխատանքը շարունակել։ Հիշեցնեմ, որ հուլիսի 17-ին նշանակվեց համալսարանի խորհրդի նիստ, որտեղ մեկ օրակարգ կար՝ ռեկտորի ընտրություն։ Դիանա Գալոյանն ընտրվեց ռեկտոր։ Դրանից հետո Սմբատ Գոգյանը հայտարարեց, որ վարույթ է հարուցել Դիանա Գալոյանի դեմ, որ նա այլևս դոկտոր չէ, բայց մեր համալսարանի խորհուրդը, ում բացառիկ ընտրությանն է վերապահված ռեկտորի ընտրությունը, իր նիստը չի հետաձգել, իսկ հետագա գործընթացները ցույց են տվել, որ Գոգյանը որպես պետական պաշտոնյա գերազանցել է իր լիազորություննեը, ապօրինի որոշումներ է կայացրել, եղել է վարչական նիստ, մենք դատարան չենք էլ դիմել, մեզ հորդորել են բողոք գրել նախարարություն, հարցը քննարկվել է և այլ ոչինչ է ճանաչվել Սմբատ Գոգյանի կայացրած որոշումը։ Մենք Դիաննա Գալոյանին դոկտոր-պրոֆեսոր ենք ընդունում։ Մեկ տարի շարունակ մենք համախմբված ենք եղել նրա գաղափարների շուրջ։ Տնտեսագիտական համալսարանը առկա բակալավիրատի ընդունելության արդյունքերով 103 տոկոսով աճ է գրանցել։ Անգամ ԵՊՀ-ում անցած տարվա համեմատ ընդունելությունը քիչ է եղել։  Մենք ոչ Նիկոլ Փաշինյանի դեմ, ոչ էլ կառավարության դեմ ցույց չենք անում »,-հավաստիացրեց հավաքի մասնակիցներից մեկը և նշեց, որ իրենց պահանջն է՝ հաստատել որոշումն առ այն, որով Դիանա Գրիգորյանը կդառնա Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։

Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հայնեց նաև ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Կոլեկտիվի պահանջը արդարացի է, խորհուրդը ռեկտոր է ընտրել, երկու ամիս է կառավարությունը չի հաստատում, ինչու՞, սա կոլեկտիվի արդարացի պահանջն է, հստակ ղեկավար է պետք։ Կառավարությունը իր կողմից ձևավորած խորհրդի որոշումը պետք է հաստատի։ Ամիսներով ձգձգելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սա պետական հաստատությունա չէ՞, ժողովրդի հետ պարզ պետքա խոսի, ասի թե ինչու՞մն է խնդիրը։ Երկու պետական կառույցներ հակասում են իրար, պետությունն իր երկու տարբեր կառույցների հետ պետքա կարողանա բանակցի ու հարցերին լուծումներ տա, մեկը որոշումա կայացրել, մյուսը՝ չեղյալ հայտարարել։ Ես Գալոյանին երկար տարիներ գիտեմ, նա հենց այնպես չէր կարող գար, նա լավ գիտնականա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ