Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ յուրահատուկ ԴՆԹ պատվաստանյութ է ներկայացվել

Կորոնավիրուսի դեմ յուրահատուկ ԴՆԹ պատվաստանյութ է ներկայացվել

422
0

Ավստրալիայից եւ Սինգապուրից գիտնականները կենդանիների վրա թեստավորել են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը, որը ստեղծվել է ինժեներա-գենային տեխնոլոգիաների հիմքի վրա, որոնք կարողանում են պատվաստանյութը հարմարեցնել վիրուսի մուտացիայից կախված։

Clec9A-RBD նախագիծը ստեղծվում է ԴՆԹ պատվաստանյութի հիմքի վրա, որը բջջի մեջ ներարկվելուց հետո ապահովում է ախտածինների սպիտակուցների կամ հակագեների արտադրումը՝ առաջացնելով իմունային պատասխան, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս նախագծում օգտագործված հակամարմինները նախկինում արդեն կիրառվել են  ուռուցքաբանական հիվանդությունների, ինչպես նաեւ գրիպի դեմ պատվաստանյութերում։

Մասնագետների խոսքով՝ այդպիսի ԴՆԹ պատվաստանյութը արդյունավետորեն խթանում է իմունային համակարգի աշխատանքը, ինչը այն տարեցներին համապատասխանող է դարձնում, որոնց մոտ իմունային պատասխանը թուլացած է։ Ավելին՝ կարելի է հեշտորեն այս պատվաստանյութին նման ինժեներա-գենային դեղամիջոցների տեսակափոխություն կատարել՝ կախված վիրուսի մուտացիայից։

Սինգապուրի Ազգային համալսարանին առընթեր Յոն Լու Լին Բժշկական դպրոցի դոցենտ Սիլվիա Ալոնսոն նշել է, որ այս պատվաստանյութի եւս մեկ դրական կողմն այն է, որ անհրաժեշտ է ներարկել միայն մեկ անգամ։ Սա նշանակում է, որ այն պետք է արտադրվի ավելի փոքր քանակությամբ, քան այն պատվաստանյութերը, որոնք պետք է ներարկել 2 կամ 3 անգամ։

«Պատվաստանյութի առաջին մասն ստանալով՝ մարդիկ հաճախ մոռանում են երկրորդ կամ նույնիսկ երրորդ պատվաստումը կատարելու անհրաժեշտության մասին»,- ասել է Ալոնսոն։

Մասնագետները նախատեսում են պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսել հաջորդ տարի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ