Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է 6 հազարը

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է 6 հազարը

410
0

Անցած օրվա ընթացքում ՌԴ 83 մարզերում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6215 նոր դեպք: Նախօրեին աճը կազմել է 6196 մարդ: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,115,810-ի: Այս մասին գրում է kommersant-ը։

Նախօրեին 71-ի մարդ է մահացել, մահվան ընդհանուր թիվը հասել է 19 649-ի:

Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում՝ 25 մարդ (ընդհանուր՝ 2 802) և Մոսկվայում՝ 15 (5084):

Ռուսաստանը աշխարհում դեպքերի թվով չորրորդն է, մահացությունների թվով՝ 12-րդը։

Չնայած COVID-19-ի դեպքերի օրական աճին՝ ՌԴ իշխանություններն ու բժիշկները իրավիճակն անվանում են կայուն և նոր դեպքերի աճը բացատրում են շնչառական հիվանդությունների սեզոնի, արձակուրդից մարդկանց վերադարձի, ուսումնական տարվա մեկնարկի և այլ գործոնների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ