Գլխավոր էջ Սոցիալական Քիմ Քարդաշյանի ամուսնական կյանքը ավարտին է մոտենում

Քիմ Քարդաշյանի ամուսնական կյանքը ավարտին է մոտենում

790
0

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում են բաժանվել, այս մասին հայտնել է զույգի մտերիմ ընկերը։

Նրա խոսքով՝ Քարդաշյանը մտադիր է բաժանվել երաժիշտից իրենց դստեր՝ Նորթի մասին Քանյեի խոսքերից հետո։ «Ամուսնալուծությունն արդեն ծրագրված է, սակայն նա սպասում է, մինչ կավարտվի մանիակալ էպիզոդը»,- Page Six-ի հետ զրույցում հայտնել է նրանց ծանոթը։

Ավելի վաղ 43-ամյա ռեփերը Twitter-ում սկսել է գրել այն մասին, որ ցանկանում է բաժանվել Քարդաշյանից, քանի որ չի վստահում նրան։ Նա նշել է, որ կինը  բազմաթիվ անգամներ փորձել է իրեն բուժման ուղարկել հոգեբուժարան։

Քարդաշյանն իր հերթին արդարացրել է ամուսնուն՝ ամենը բացատրելով Քանյեի երկբևեռ խանգարմամբ։ Ուեսթը կարճ ժամանակ անց ներողություն է խնդրել կնոջից և խոստովանել, որ չպիտի բացահայտեր անձնական կյանքի մանրամասները։ Ըստ ամենայնի, ամուսիններին չի հաջողվել հարթել տարաձայնությունները, և նրանք մոտ են բաժանությանը։

Ռեփերը Քիմ Քարդաշյանի երրորդ ամուսինն է։ Նրանք չորս երեխա ունեն. 2013թ.-ին ծնվել է նրանց դուստրը՝ Նորթը, 2016թ.-ին՝ որդին՝ Սեյնթը, 2018թ.-ին՝ դուստրը՝ Չիկագոն, իսկ մեկ տարի անց՝ որդին՝ Փսալմը։ Չիկագոն ու Փսալմը լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ